1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Հայաստանի ազգային պատկերասրահը մասնակցել է «Վասիլի Կանդինսկի. թափառող ասպետը» ցուցահանդեսին

Հայաստանի ազգային պատկերասրահը մասնակցել է «Վասիլի Կանդինսկի. թափառող 
ասպետը» ցուցահանդեսին

ԵՐԵՎԱՆ, 15 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իտալիայի Միլան քաղաքի «MUDEC Museo dalle Culture» թանգարանում մարտի 14-ին բացվեց «Վասիլի Կանդինսկի. թափառող ասպետը» խորագրով ցուցահանդեսը, որտեղ ներկայացվեցին նաև Հայաստանի ազգային պատկերասրահի հավաքածուին պատկանող Վասիլի Կանդինսկու «Արևելյանսյուիտ:Արաբներ III» (1911 թ., կտավ, յուղաներկ) և «Կոմպոզիցիա» (1918, Թուղթ, տուշ) աշխատանքները:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի ազգային պատկերասրահից, Եվրոպայի հեղինակավոր այս թանգարանում նմանատիպ ցուցահանդեսի մասնակիցլինելը մեծ պատիվ է Հայաստանի, ինչպես նաև Ազգային պատկերասրահի համար: Նշենք, որցուցահանդեսին մասնակցել են նաև Ռուսաստանի, Վրաստանի թանգարանները նույնպես:Ցուցահանդեսի բացմանը ներկա գտնվող բազմաթիվ հյուրերի կազմում եղել է Միլանի քաղաքապետպարոն Ջուզեպպե Սալան, Ազգային պատկերասրահի տնօրեն Արման Ծատուրյանը, փոխտնօրենՆաիրա Եղիազարյանը:

Ցուցահանդեսը կշարունակվի մինչև հուլիսի 9-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]