Տնտեսություն

ՀԲ ծրագրով կառուցված ոռոգման համակարգերը կնվիրաբերվեն գյուղական համայնքներին

1 րոպեի ընթերցում

ՀԲ ծրագրով կառուցված ոռոգման համակարգերը կնվիրաբերվեն գյուղական համայնքներին

ԵՐԵՎԱՆ, 23ՄԱՐՏԻ,ԱՐՄԵՆՊՐԵՍ:ՀՀ կառավարությունը գյուղական համայնքներին կնվիրաբերի կառուցված ջրարբիացման համակարգեր: Ծրագիրը կիրականացվի Համաշխարհային բանկի հետ համագործակցությամբ: ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը գործադիրի նիստում նշեց, որ մոտ 1,8 մլրդ դրամ արժողությամբ ոռոգման համակարգերը (մոտ 3,7 մլն դոլար) կփոխանցվեն Հայաստանի 8 մարզերում գտնվող գյուղերին:

«Ոռոգման համակարգերը կառուցվել են Համաշխարհային բանկի «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման ու մրցունակության» ծրագրի շրջանակներում»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ասաց Առաքելյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում