Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Հարավային Կորեայի դատախազությունը պահանջել Է ձերբակալել նախկին նախագահ Պակ Կըն Հեին

Հարավային Կորեայի դատախազությունը պահանջել Է ձերբակալել նախկին նախագահ Պակ Կըն Հեին

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կորեայի Հանրապետության դատախազությունը պաշտոնական պահանջագիր Է ուղարկել դատարան երկրի նախկին նախագահ Պակ Կըն Հեի ձերբակալման թույլտվություն տալու մասին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Kyodo գործակալությանը:
«Ներկայում հավաքվել են բազմաթիվ հանցանշաններ, բայց քանի որ կասկածյալը մերժում Է մեղադրանքների մեծամասնությունը, կա այն բանի հավանականությունը, որ նա ինչ-ինչ հանցանշաններ ոչնչացրել Է,- ասված Է դատախազության հայտարարության մեջ:- Անարդարացի կլիներ նրան չձերբակալելը, քանի որ նրա հանցակցուհին՝ Չխվե Սուն Սիլը, նրա ցուցումներին հետեւած պաշտոնյաները, եւ նրանք, ովքեր կաշառքներ Էին տալիս, բոլորն Էլ կալանավորված են»:
Պակ Կըն Հեի շուրջ սկանդալ Է բորբոքվել 2016 թվականի հոկտեմբերին, երբ մամուլում տեղեկություններ հայտնվեցին պետության ղեկավարի վրա նրա ընկերուհի Չխվե Սուն Սիլի  ազդեցության մասին: Դրա հետաքննությունը ցույց տվեց, որ մի քանի տարվա ընթացքում Չխվե Սուն Սիլը տեղյակ Է եղել պետական կառավարման մանրամասներին եւ միջամտել Է քաղաքական որոշումների ընդունման ընթացքին: Նախագահի ընկերուհին ճնշում Է գործադրել մի շարք ընկերությունների վրա, ներառյալ Samsung-ը, նրանց կողմից իր հսկողության տակ գտնվող հիմնադրամներ տասնյակ միլիոնավոր դոլարների փոխանցման նպատակով: Հարավկորեական ընդդիմությունը պնդում Է, որ Պակ Կըն Հեն ներքաշված Է եղել Չխվե Սուն Սիլի կոռուպցիոն սխեմաներում կամ առնվազն տեղյակ Է եղել տեղի ունեցողի մասին:
Անցյալ տարվա դեկտեմբերին Հարավային Կորեայի խորհրդարանը ժամանակավորապես իշխանությունից զրկեց երկրի նախագահին, որին մեղադրեցին կոռուպցիայի եւ իշխանության չարաշահման մեջ, իսկ մարտի 10-ին Սահմանադրական դատարանը վերջնականապես հաստատեց իմպիչմենտը: Արդյունքում Պակ Կըն Հեն զրկվեց բարձրագույն պաշտոնից եւ կորցրեց անձեռնմխելիությունը քրեական հետապնդման նկատմամբ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]