Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Արցախի Հանրապետության բնակչության բնական աճն այս տարվա փետրվարին կազմել է 62 մարդ

Արցախի Հանրապետության բնակչության բնական աճն այս տարվա փետրվարին 
կազմել է 62 մարդ

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետությունում 2017 թվականի փետրվարին գրանցվել է 172  ծնունդ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով Արցախի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության տվյալները, 2016 թվականի փետրվարին Արցախի Հանրապետությունում գրանցվել է  220 ծնունդ, ինչը նշանակում է, որ ցուցանիշը նվազել է 48-ով:

 2017 թվականի փետրվարին Արցախում մահացել է 110 մարդ, իսկ բնակչության բնական աճն այս տարվա փետրվարին կազմել է 62 մարդ: 2016  թվականի փետրվարին Արցախի Հանրապետությունում գրանցվել է 220 ծնունդ և 103 մահ,  բնակչության բնական աճը կազմել է 117 մարդ:
2017 թվականի փետրվարին Արցախի Հանրապետությունում գրանցված ամուսնությունների թիվը կազմել է 51,  ամուսնալուծությունների թիվը` 17: 2016 թ. փետրվարին հանրապետությունում գրանցված ամուսնությունների թիվը կազմել է 57, ամուսնալուծությունների թիվը` 15:

2016 թ. փետրվար ամսում ԱՀ-ում պաշտոնապես հաշվառված եկողների թվաքանակը (առանց ներքին միգրացիայի) կազմել է 57, իսկ մեկնողների թվաքանակը` 48 մարդ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]