1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Դպրոցների տնօրենների ձայնագրություններից միայն մեկն է պարունակում առերևույթ հանցագործության հատկանիշներ. ՀՀ դատախազություն

 Դպրոցների տնօրենների ձայնագրություններից միայն մեկն է պարունակում առերևույթ 
հանցագործության հատկանիշներ. ՀՀ դատախազություն

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի պատրաստած նյութի հիման վրա (114 ուսումնական հաստատությունների տնօրենների ձայնագրություններ) ՀՀ գլխավոր դատախազությունը կատարել է ուսումնասիրություն և պարզել, որ դրանցից միայն մեկն է պարունակում առերևույթ հանցագործության հատկանիշներ: Այս մասին  «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ գլխավոր դատախազության լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

«Ի պատասխան Ձեր հարցման տեղեկացնում ենք, որ մամուլում հրապարակված «ՀՀԿ-ն չարաշահում է վարչական ռեսուրսը դպրոցներում ու մանկապարտեզներում» վերտառությամբ հոդվածները և դպրոցների և մանկապարտեզների տնօրենների ձայնագրությունների հրապարակված ցանկը ուսումնասիրվել է ՀՀ գլխավոր դատախազությունում դեռևս հունվար ամսին ստեղծված աշխատանքային խմբի կողմից: Ուսումնասիրությամբ պարզվել է, որ ձայնագրություններից մեկը առերևույթ հանցագործության հատկանիշներ է պարունակում: Նշված մյուս ձայնագրությունները հանցագործության հատկանիշներ չեն պարունակում, ուստի դրանց վերաբերյալ տեղեկատվության տրամադրումը գտնվում է պետական այլ իրավասու մարմինների լիազորությունների շրջանակում»,- նշված է հաղորդագրությունում:

Ավելի վաղ, ՀՀ կրթության և գիտության նախարարությունը ևս տարածել էր հայտարարություն, ըստ որի՝ դպրոցի տնօրենները սեղմ ժամկետում  հանդես կգան պարզաբանմամբ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]