Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Մինսկի խմբի համանախագահները աշխատում են ՀՀ և Ադրբեջանի նախագահների հանդիպում կազմակերպելու ուղղությամբ

Մինսկի խմբի համանախագահները աշխատում են ՀՀ և Ադրբեջանի նախագահների 
հանդիպում կազմակերպելու ուղղությամբ

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները մոտ ապագայում կհանդիպեն՝ երկու երկրների նախագահների հանդիպում նախապատրաստելու համար: Մարտի 27-ին լրագրողների հետ հանդիպմանն այս մասին հայտնեց ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահի ժամանակավոր պաշտոնակատար Ռիչարդ Հոգլանդը: «Կան բարձր մակարդակով հանդիպումների պայմանավորվածություններ: Մենք և մեր քաղաքական ղեկավարները փորձում ենք գտնել միջավայրը, որտեղ կարող են տեղի ունենալ այդ հանդիպումները: Այս պահին գործընթաց կա, դա գաղտնիք չէ: Կարծում ենք, որ մոտ ապագայում երկու արտգործնախարարները կհանդիպեն՝ նախագահների հանդիպում պատրաստելու համար: Դիվանագիտական գործընթացներն այս պահին ընթանում են»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Հոգլանդը:

Նրա խոսքով՝ հակամարտող կողմերը պետք է նստեն բանակցային սեղանի շուրջ և բաց խոսեն, հասկանան, թե ինչպես կարելի է հասնել հակամարտության խաղաղ կարգավորման: Հոգլանդն ընդգծեց, որ պետությունների ղեկավարները կարող են հանդես գալ պատերազմի, բռնության կոչերով, սակայն դրանք պետք է մնան ընդամենը բառեր ու երբեք չվերածվեն գործողության: «Մեր խնդիրն էլ հենց դա է՝ գտնել այնպիսի լուծումներ, որոնք կհանգեցնեն խաղաղության: Դրա համար կողմերը պետք է բանակցեն և բաց խոսեն միմյանց հետ»,- ընդգծեց ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահի ժամանակավոր պաշտոնակատարը:

Նա հավելեց, որ իրենք կապի մեջ են հակամարտության բոլոր կողմերի հետ: «Վաղը մենք Լեռնային Ղարաբաղ ենք ուղևորվում, հանդիպելու ենք Ստեփանակերտի իշխանությունների հետ: Մենք չենք կարող բռնությունները որպես լուծում դիտարկել այս երկար շարունակվող խնդրի համար: Բռնությունը ելք չէ, մենք պետք է փորձենք ամենադրական լուծումները գտնել: Մեր խնդիրն այն է, որ մենք աշխատենք միասին, միմյանց հետ կանգնենք և խրախուսենք բանակցային գործընթացը, որպեսզի այն շարունակվի»,- նշեց Ռիչարդ Հոգլանդը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]