1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Ահաբեկչությունից հետո Լոնդոնում բացել են բրիտանական խորհրդարանի դարպասները

Ահաբեկչությունից հետո Լոնդոնում բացել են բրիտանական խորհրդարանի դարպասները

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լոնդոնում խորհրդարանական շենքերի համալիրի գլխավոր դարպասները բացվել են այն բանից հետո, երբ մի քանի օր դրանք արգելափակված Էին մարտի 22-ին տեղի ունեցած ահաբեկչական գործողության պատճառով, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: 
Ահաբեկչության ժամանակ չարագործը նետվել Էր գլխավոր դարպասների կողմը եւ դանակով հարձակվել ոստիկանի վրա: 
Դարպասները, որոնք օգտագործվում են խորհրդարանի տարածք մտնելու համար, սովորաբար բաց են մնում ցերեկային ժամերին, դրանք պահպանում են երկու անզեն ոստիկաններ: Որպես կանոն ոստիկանները շփվում են զբոսաշրջիկների հետ եւ չեն մերժում նրանց հետ լուսանկարվելու խնդրանքները: 
Ահաբեկչությունից հետո դարպասները փակվել Էին, իսկ դրսի կողմից դրանց մոտ պաշտպանական արգելափակոց Է կանգնեցվել: Մարտի 27-ի առավոտից խորհրդարանի գլխավոր դարպասները վերաբացվել են, բայց այժմ դրանք պահպանում են հինգ ոստիկաններ, որոնք նույնպես անզեն են: Հետեւի մասում՝ մի քանի մետրի վրա, կանգնած են ոստիկանության երկու զինված աշխատակիցներ, իսկ բակի խորքում պարեկում են եւս մի քանի ոստիկաններ: 
Ինչպես հայտնել Է ՌԻԱ Նովոստին, դարպասների եւ համալիրի արգելափակոցի մոտ հարյուրավոր ծաղկեփնջեր են դրված ի հիշատակ ահաբեկչական գործողության հետեւանքով զոհվածների: 
Մարտի 22-ին ավտոմեքենան, որի ղեկին գտնվում Էր ահաբեկիչը, Լոնդոնի Վեսթմինսթերյան կամրջին վրաերթի Է ենթարկել անցորդների եւ երեք ոստիկանների: Վարորդը մեքենան լքել Է բրիտանական խորհրդարանի շենքի մոտ, իսկ այնուհետեւ դանակներով նետվել ոստիկանի վրա եւ փորձել Է ներխուժել խորհրդարան, բայց գնդակահարվել Է իրավակարգի պահապանների կողմից: 
Արտակարգ պատահարի հետեւանքով զոհվել Է երեք մարդ, տուժածների թիվը հասնում Է մի քանի տասնյակի:
Սքոթլանդ-Յարդը միջադեպը որակել Է որպես ահաբեկչական գործողություն:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]