Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

ՔԿՀ-ում կալանավորի նկատմամբ սպանության փորձ կատարելու դեպքով քրեական գործ է հարուցվել

ՔԿՀ-ում կալանավորի նկատմամբ սպանության փորձ կատարելու դեպքով քրեական գործ 
է հարուցվել

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ «Արմավիր» ՔԿՀ-ում պահվող կալանավորված անձի նկատմամբ սպանության փորձ կատարելու դեպքի հանգամանքները, շարժառիթը պարզելու ուղղությամբ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից՝ հավելելով. «2017 թվականի մարտի 25-ին ահազանգ է ստացվել, որ նույն օրը՝ ժամը 13:45-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Արմավիր» ՔԿՀ-ում բռնություն է գործադրվել կալանավորներից մեկի նկատմամբ՝ կտրող-ծակող առարկայով պատճառելով մարմնական վնասվածքներ։

Նախնական տվյալներով՝ կալանավորի նկատմամբ սպանության փորձ է կատարվել նույն ՔԿՀ-ում պահվող մեկ այլ դատապարտյալի կողմից, ինչը կանխվել է։

Նույն օրը դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, որի նախաքննությունը, ՀՀ ՔԿ նախագահի հանձնարարությամբ, իրականացվում է ՀՀ ՔԿ հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում:

Քրեական գործի շրջանակներում կալանավորը ճանաչվել է տուժող: Կատարվել է դեպքի վայրի զննություն: Վերցվել են նմուշներ, կատարվել առգրավումներ, նշանակվել դատաբժշկական փորձաքննություններ, հարցաքննվել մի շարք վկաներ:

Իրականացված անհրաժեշտ քննչական գործողությունների արդյունքում ձեռք բերված փաստական տվյալների հիման վրա կայացվող դատավարական որոշումների մասին կտեղեկացնենք լրացուցիչ։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]