Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

Վրաստանի համար ուժի մեջ Է մտնում Եվրամիության հետ անայցագիր ռեժիմը

Վրաստանի համար ուժի մեջ Է մտնում Եվրամիության հետ անայցագիր ռեժիմը

ԵՐԵՎԱՆ, 28 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի քաղաքացիներն արդեն մարտի 28-ից կարող են առանց այցագրերի յուրաքանչյուր կես տարին մեկ 90 օրվա ընթացքում այցելել Եվրոպայի գրեթե բոլոր երկրներ, բացառությամբ Իռլանդիայի եւ Մեծ Բրիտանիայի: Վրաստանի ԱԳ նախարարությունը մարտի 27-ին քաղաքացիների համար վերջին պարզաբանուներն Է արել ԵՄ-ի երկրներ այցելելիս նրանց կողմից անայցագիր ռեժիմի օգտագործման վերաբերյալ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: 
Մասնավորապես, ԱԳ նախարարությունը քաղաքացիների ուշադրությունը դարձնում Է այն բանի վրա, որ նրանք պարտավոր կլինեն պատասխանել սահմանապահ հսկիչների մի շարք հարցերի ինչպես Վրաստանի, այնպես Էլ Եվրոպայի երկրների հսկիչ անցակետերում, որոնք կվերաբերեն ուղեւորության նպատակին, երկու ուղղությամբ ավիատոմսերի առկայությանը, այս կամ այն եվրոպական երկրում ամրագրված հյուրանոցին, ապահովագրական վկայականին, օրական առնվազն 50 եվրոյի չափով փողի առկայությանը:  
Անայցագիր ռեժիմի խախտողները ոչ միայն Եվրոպայի երկրներից կվտարվեն Վրաստան, այլեւ կտուգանվեն 3 հազար եվրոյով: Նման իրավախախտները իրավունք չեն ունենա Եվրոպայի երկրներ այցելել 5 տարվա ընթացքում: 
ԱԳ նախարարությունը նշում Է, որ այնայցագիր ռեժիմից կկարողանան օգտվել նաեւ Աբխազիայի եւ Հարավային Օսիայի բնակիչները իրենց մոտ վրացական կենսաչափական անձնագրի առկայության դեպքում, որը նրանք կարող են ստանալ առանց մեծ խնդիրների, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]