Միջազգային

Չինաստանում ոսկու խոշորագույն հանք են հայտնաբերել

1 րոպեի ընթերցում

Չինաստանում ոսկու խոշորագույն հանք են հայտնաբերել

ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չինաստանի արեւելքում հայտնաբերել են երկրի պատմության մեջ ոսկու խոշորագույն հանքավայրը, որի պաշարները գնահատվում են 22 միլիարդ դոլար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է China News գործակալությունը՝ հղում անելով Shandong Gold Group ընկերությանը:

Ոսկու 382 տոննա պաշարներով հանքը հայտնաբերել են այս տարի ավելի վաղ Շանդունի նահանգի Ցզյաոդան թերակղզու Սիլին վայրում: Թանկարժեք մետաղի պաշարները ձգվում են երկու կիլոմետր տարածության վրա, իսկ շերտի հաստությունը 67 մետր Է: Հանքաշերտում ոսկու պարունակությունը մեկ տոննայի հաշվով կազմում Է 4,52 գրամ:

Նշվում Է, որ եթե հանքը բանեցվի օրական 10 հազար տոննա արտադրողականությամբ, ապա ամբողջ հզորությամբ անդադար կարող Է աշխատել 40 տարվա ընթացքում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում