1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Յագլանդը հորդորել է Ագրամունտին ուսումնասիրել ԵԽԽՎ պատգամավորների շրջանում կոռուպցիայի մասին հայտարարությունները

Յագլանդը հորդորել է Ագրամունտին ուսումնասիրել ԵԽԽՎ պատգամավորների 
շրջանում կոռուպցիայի մասին հայտարարությունները

ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդը նամակ է հղել Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) նախագահ Պեդրո Ագրամունտին՝ հորդորելով ուսումնասիրել ԵԽԽՎ պատգամավորների շրջանում կոռուպցիայի մասին հայտարարությունները: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է La Vanguardia-ն:

Իր նամակում Յագլանդը կոչ է արել իսպանացի խորհրդարանականին օգտագործել իր իշխանությունը «առանց հապաղելու արագացնելու անկախ արտաքին հետաքննության մարմնի հաստատման մասին որոշումը»:

Յագլանդը հիշեցրել է, որ հարցը մարտի 9-ին ու 10-ին քննարկվել է Մադրիդում, սակայն բյուրոն համաձայնության չի եղել հետաքննության մարմնի ստեղծման հարցում, ուստի հարցը ներառվել է ապրիլին կայանալիք նիստի օրակարգ:

2016 թվականի փետրվարին Միլանի ոստիկանությունն ու դատախազությունը քրեական գործ են հարուցել Լուկա Վոլոնտեի դեմ, ով Քրիստոնեադեմոկրատական կուսակցության նախկին պատգամավոր և ԵԽԽՎ-ում Եվրոպական ժողովրդական կուսակցության խմբակցության նախկին նախագահն է: Վոլոնտեն մեղադրվում է 2012-2013 թվականների ընթացքում Ադրբեջանից 2,4 մլն եվրո կաշառք վերցնելու մեջ: Փոխարենը, պաշտոնական Բաքուն նրան օգտագործում էր Իտալիայի խորհրդարանում և ԵԽԽՎ-ում:

Գումարը նրան է փոխանցել ԵԽԽՎ-ում Ադրբեջանի պատվիրակության ղեկավար Սուլեյմանովը, իսկ կոորդինացիոն աշխատանքներն իրականացրել է Բրյուսելում տեղակայված ադրբեջանական լոբբիստական կազմակերպությունը:

Վոլոնտեի դեմ հարուցված քրեական գործը պաշտոնապես ունի երկու գլուխ` կաշառակերություն և փողերի լվացում:\


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]