1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Սպասվող լրահոս. 30.03.2017

Սպասվող լրահոս. 30.03.2017

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալությունը Լրատվական ռադիոյի եթերում ներկայացնում է այն ամենն, ինչի մասին կկարդաք, կլսեք ու կտեսնեք այսօրվա լրահոսում:

Գործադիրը կքննարկի Հայաստանի Հանրապետության գիտության ոլորտի զարգացման 2017-2020 թվականների ռազմավարական ծրագիրը և ծրագրի իրականացման միջոցառումների ժամանակացույցը: Հարցը ներառված է այսօր` մարտի 30-ին, կայանալիք ՀՀ կառավարության նիստի օրակարգում: Օրակարգային մեկ այլ հարցով էլ գործադիրը կհաստատի «Շիրակի Մ.Նալբանդյանի անվան պետական համալսարան» հիմնադրամի ռեկտորի պաշտոնում ընտրված Սահակ Գարուշի Մինասյանի ընտրության արդյունքները:

Հայաստանի և Ճապոնիայի արտաքին գործերի նախարարությունների միջեւ կստորագրվի համաձայնագիր: Այն կստորագրեն Հայաստանի եւ Ճապոնիայի ԱԳ նախարարները:

Քաղաքագետ Սերգեյ Մինասյանը լրագրողների հետ հանդիպմանը կներկայացնի իր դիտարկումները ներքին և արտաքին քաղաքական վերջին զարգացումների ու գործընթացների վերաբերյալ: Ռուսաստանի ջավախահայերի միության նախագահ Աղասի Արաբյանն էլ կխոսի Ջավախքում առկա խնդիրների ու մարտահրավերների մասին:

Այսօր կկայանա ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանի մամուլի ասուլիսը: Նա կներկայացնի գյուղատնտեսության ոլորտում իրականացվող ծրագրերը և դրանց արդյունքները:

Սոս Սարգսյանի անվան պետական համազգային թատրոնում կանցկացվի Ֆրանկոֆոն թատերական փառատոնի վերջին փուլը: Երևանից և Գյումրիից 5 թատերախումբ կխաղան իրենց ներկայացումները: Ֆրանկոֆոնիայի այս գլխավոր միջոցառումը կազմակերպել է Հայկական Ալիանս Ֆրանսեզը:

ՀՀ մշակույթի նախարարությունում կանցկացվի մամուլի ասուլիս` նվիրված կանադացի կոմպոզիտոր Ռոն Հաննահի «Լուսավորիչ» օպերային: Ասուլիսին մանրամասներ կներկայացնեն ՀՀ մշակույթի նախարարության աշխատակազմի ժամանակակից արվեստի վարչության պետի տեղակալ Լիլիա Նիկոյանը, կոմպոզիտոր Ռոն Հաննահը, նախագծի գեղարվեստական ղեկավար և լիբրետոյի հեղինակ Անդրեա Մելլիսը, «Մշակութային կրթության աջակցության» հիմնադրամի տնօրեն, նախագծի պրոդյուսեր Նելլի Սարգսյանը, նախագծի գործադիր պրոդյուսեր, թարգմանիչ Սահականուշ Սահակյանը:

Գրողների միությունում Մանկապատանեկան գրքի շաբաթի շրջանակում տեղի կունենա հանդիպում Ծովակալ Իսակովի անվան դպրոցի աշակերտների հետ:

Այս և այլ թեմաների մասին կարող եք մանրամասն ընթերցել armenpress.am կայք էջում և լսել լրատվական ռադիոյի եթերում: Հետևեք մեզ թվիթերում և ֆեյսբուքում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]