Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Տիգրան Բալայանն անդրադարձել է Հայաստանում ԵՄ պատվիրակության հաղորդագրությանը

 Տիգրան Բալայանն անդրադարձել է Հայաստանում ԵՄ պատվիրակության 
հաղորդագրությանը

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը մեկնաբանել է Հայաստանում ԵՄ պատվիրակության հաղորդագրությունը, որում հղում է կատարվում ընտրական գործընթացում խախտումների վերաբերյալ ինչ-ինչ պնդումների:

«Կարծում եմ, հատկապես այս օրերին ընտրական գործընթացի վերաբերյալ դիվանագիտական ներկայացուցչությունների կողմից ինչ-ինչ պնդումների հղում կատարելիս պետք է հաշվի առնվեն շահագրգիռ բոլոր կողմերի, այդ թվում՝ համապատասխան իրավասու մարմինների տեսակետները։ Հայաստանի իշխանությունները բազմիցս հայտարարել են, որ հանձնառու են անցկացնել միջազգային բարձր չափանիշներին համապատասխանող ընտրություններ և շարունակում են գործնական քայլեր ձեռնարկել այդ ուղղությամբ։ Դա ակնհայտ է»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, News.am-ի հարցին ի պատասխանել նշել է Տիգրան Բալայանը։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]