Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

«Սոցիոմետր»-ի հարցումների արդյունքներով ՀՀԿ-ն առաջատար է

«Սոցիոմետր»-ի հարցումների արդյունքներով ՀՀԿ-ն առաջատար է

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Սոցիոմետր» սոցիոլոգիական կենտրոնի վերջին հարցումների մասնակիցների 38 տոկոսն առաջիկա ԱԺ ընտրություններին իր ձայնը տալու է Հայաստանի Հանրապետական կուսակցությանը, 33 տոկոսը՝ «Ծառուկյան» դաշինքին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` մարտի 30-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին հայտնեց «Սոցիոմետր» սոցիոլոգիական կենտրոնի ղեկավար Ահարոն Ադիբեկյանը: Սակայն վարկանիշային թեկնածուներին հաշվի առնելով՝ ՀՀԿ-ն կարող է հավաքել ընտրողների ձայների 45,5 տոկոսը, «Ծառուկյան» դաշինքը՝ 35,5 տոկոսը, մնացած ուժերը միասին կարող են ստանալ 19-20 տոկոս ձայն։

«Մնացած ուժերը միասին կարող են հավաքել ձայների 29 տոկոսը: «ՕՐՕ», «Ելք» դաշինքների, ինչպես նաև «Հայկական վերածնունդ», ՀՅԴ կուսակցությունների  ձայները տատանվում են 2.5-5.4 տոկոսի սահմաններում, որը միասին կազմում է 24,5 տոկոսը, իսկ «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքի և «Ազատ դեմոկրատներ» կուսակցության օգտին ձայները տատանվում են 1.5-1.8 տոկոսի սահմաններում, ինչը միասին կազմում է 3,2 տոկոսը: Կոմունիստական կուսակցության օգտին պատրաստ են իրենց ձայները տալ հարցվածների 1,3 տոկոսը»,- ասաց Ահարոն Ադիբեկյանը և հավելեց, որ ՀՀԿ-ն և «Ծառուկյան» դաշինքը պայքարելու են առաջին և երկրորդ տեղերի համար:

Ահարոն Ադիբեկյանի խոսքով` ակտիվ ընտրողների 17 տոկոսը դեռ չի կողմոնորոշվել, թե ում է ընտրելու, ուստի նրանք կարող են ձայն տալ տարբեր քաղաքական ուժերի: 

Հարցումը անցկացվել է 11.200 ընտրողների շրջանում, որոնցից ընտրություններին մասնակցելու պատրաստակամություն է հայտնել 60 տոկոսը, 5 տոկոսը նշել են, որ հնարավոր է՝ մասնակցեն, չի մասնակցելու 4 տոկոսը, իսկ 31 տոկոսը հետաքրքրված չէ:

Ադիբեկյանը նշեց, որ ընտրողների համար կարևոր է թեկնածուի կրթությունը, դիրքը, հեղինակությունը:




Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]