1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Տարոն Մարգարյանը քաղաքացիներին կոչ է անում վստահել ՀՀԿ բանիմաց, փորձառու և աշխատասեր թիմին

Տարոն Մարգարյանը քաղաքացիներին կոչ է անում վստահել ՀՀԿ բանիմաց, փորձառու և 
աշխատասեր թիմին

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀԿ ծրագիրը հստակ է, իրատեսական, ոչ խոստումներով և շարունակական բնույթ կրող:  Այդ մասին «Մոսկվա» կինոթատրոնում Կենտրոն վարչական շրջանի բնակիչների հետ հանդիպմանը վստահեցրեց Երևանի քաղաքապետ, ՀՀԿ համամասնական ցուցակի երկրորդ համար Տարոն Մարգարյանը:

«Այն փոփոխությունները, որոնք վերջին ժամանակաշրջանում տեղի են ունենում  կառավարման համակարգում, մեր մոտեցումներում, նկատելի են մեր հասարակությանը: Վստահեցնում եմ, որ դրանք լինելու են շարունակական, մեր ծրագրերը հիմք են այդ ամենը շարունակելու համար»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Մարգարյանը:

Նրա խոսքով՝ լսելով մյուս քաղաքական ուժերի խոստումները` հասկանում են, որ դրանք զուտ հասարակության ականջին լավը հնչելու խոսքեր են: «Հանրապետականը փորձառու թիմ  է, հստակ գիտի մեր քաղաքացիների դարդ ու ցավը, սպասելիքները: Մեր թիմը, համոզված եմ, իր փորձով կարող է ներկայացված ծրագրերն իրականություն դարձնել»,- ասաց Երևանի քաղաքապետը` հավելելով, որ ՀՀԿ ռեյտինգային թեկնածուներն ունեն անցած ճանապարհ, ժողովրդի հետ ամենօրյա շփում և բարձրացնելու են նրանց բոլոր խնդիրները: «Կոչ եմ անում վստահել բանիմաց, փորձառու և աշխատասեր թիմին»,- դիմելով Կենտրոնի բնակիչներին` նշեց Մարգարյանը:   


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]