Երևանում՝ 11:07,   3 Մայիս 2024

Հենրիխ Մխիթարյան ջան, դու իսկապես մեծ մարդ ես. Նարեկ Հախնազարյանի գրառումը

Հենրիխ Մխիթարյան ջան, դու իսկապես մեծ մարդ ես. Նարեկ Հախնազարյանի գրառումը

ԵՐԵՎԱՆ, 6 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճանաչված թավջութակահար Նարեկ Հախնազարյանն իր հիացմունքն է հայտնել Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի ավագ, անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ» ֆուտբոլային ակումբի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի մարդկային ու մասնագիտական որակների առնչությամբ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին Հախնազարյանը գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում՝ տեղադրելով իր և Հենրիխ Մխիթարյանի հանդիպումից լուսանկարներ:

«Հիանալի զգացողություն է կյանքում հասնել ինչ-որ բանի և հպարտանալ դրա համար… Սակայն իսկապես անգին է հպարտության այն զգացումը, որն ունենում ես որևէ մեկի մեծ հաջողության համար, ում դու հարգում ես և ումով հիանում ես:

Հենրիխ Մխիթարյան ջան, դու իսկապես մեծ մարդ ես: Ոչ միայն որովհետև դու հանճարեղ խաղացող ես, այլ նաև քո մարդկային բոլոր որակների համար` քո բարության, ինտելեկտի և հիասքանչ համեստության: Չեմ կարող հաշվել, թե քանի մարդու եմ համոզել և վիճաբանել նրանց հետ` ցանկանալով ապացուցել, թե որքան կարևոր էր քո տեղափոխությունը «Մանչեսթեր Յունայթեդ»: Ոչ միայն անձնապես ինձ համար, ով երկար ժամանակ է «Մանչեսթեր Յունայթեդ»-ի երկրպագու է, սակայն նաև քո, մեզ բոլորիս, Հայաստանի ֆուտբոլի և ողջ ազգի համար: Դա մեծ ռիսկ էր, իհարկե, և ես գիտեմ, թե որքան դժվար էր քեզ համար ընդունել այդ որոշումը: Սակայն դու մեզ բոլորիս օրինակ ծառայեցիր` ինչպես երբեք կանգ չառնել՝ ունեցած նվաճումներով, միշտ գնալ ավելի ու ավելի առաջ: Ես վստահ եմ, որ մոտ ապագայում դու կդառնաս ոչ միայն «Մանչեսթեր Յունայթեդ»-ի և «Պրեմիեր Լիգա»-ի, այլև ողջ ֆուտբոլային աշխարհի առանցքային խաղացողներից մեկը: Բրավո, իմ ընկեր»,- նշել է Հախնազարյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am