Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

«Զրույց հայերեն». օտարազգի կանայք հայկական մշակույթին ծանոթանալու բացառիկ հնարավորություն ունեն

«Զրույց հայերեն». օտարազգի կանայք հայկական մշակույթին ծանոթանալու բացառիկ 
հնարավորություն ունեն

ԵՐԵՎԱՆ, 6 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Զրույց հայերեն» խորագրով միջոցառումը Եղիշե Չարենցի անվան գրականության եւ արվեստի թանգարանում հայկական մշակույթի հետ սերտորեն շփվելու հնարավորություն էր ստեղծել Հայաստանում բնակվող օտարազգի կանանց համար:

Ապրիլի 6-ին թանգարանում կայացած միջոցառմանը միջոցառման գլխավոր պատասխանատու, թանգարանի ավագ գիտաշխատող Հասմիկ Հախվերդյանը վստահություն  հայտնեց, որ հայ մշակույթը, կանացի գեղեցկության հետ մեկտեղելով ներկայացնելն ավելի մեծ տպավորություն կթողնի օտարերկրյա հանդիսատեսի վրա: Միջոցառմանը ներկա էին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, Հայաստանում հավատարմագրված կին դեսպաններ, դեսպանների կանայք, այլք:

«Մենք թանգարանի հանրահռչակման նոր փուլ ենք ազդարարում: Այս միջոցառմամբ այսուհետ ավելի նպատակաուղղված եւ ակտիվ գործունեություն ենք ծավալելու: Մայրության եւ գեղեցկության տոնին նվիրված «Զրույց հայերեն» խորագրով միջոցառմանը փորձում ենք առավելագույնս ներկայացնել հայ մշակույթը»,- նշեց Հասմիկ Հախվերդյանը:

Նրա խոսքերով` միջոցառումը կազմակերպվել է այնպես, որ դիվանագիտական ծառայության մեջ գտնվող կանայք կարողանան հասկանալ թանգարանի բուն արժեքը: «Սա կարող է դառնալ մշակույթների խաչմերուկ: Կստեղծվի ավելի նպատակաուղղված համագործակցություն օտարերկրյա եւ հայաստանյան կազմակերպությունների եւ գործիչների հետ»,- ասաց նա:

Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, փաստելով կնոջ մեծ դերը մշակույթային ոլորտում, համամիտ էր Հասմիկ Հախվերդյանի այն կարծիքին, որ այս միջոցառումը հնարավորություն կտա օտարերկրյա հյուրերին ծանոթանալու քաղաքակիրթ ազգի հնամենի ժառանգությանը: «Ի վերջո նրանց մեծ մասը մայրեր են, ովքեր ապրում են Հայաստանում եւ պարտավոր են  նաեւ մեր տոներին իրենց մասնակցությունն ունենալ: Ինչպես նաեւ սա առիթ է նրանց տեսնելու, մեծարելու եւ շնորհավորելու»,- հավելեց սփյուռքի նախարարը:

Միջոցառմանը իրենց ծրագրով հանդես եկան «Տերյան» մշակութային կենտրոնի մասնակիցները, ովքեր հյուրերին ներկայացան հայկական տարազներով: Կրեցին նաեւ ոճավորված տարազներ, որոնք, մասնակիցների խոսքերով, առօրյայում նույնպես կարելի է կրել:

Համերգային կատարումներով ուղեկցվող միջոցառմանը հյուրերը շրջայց կատարեցին ցուցասրահներում, տեղի ունեցավ նաև «Քաղցր ընդմիջում»:  

Լուսինե Թադեւոսյան

Նոռա Գրիգորյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am