1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

«Տարոն Ավիայի» առաջին ինքնաթիռը հասավ Գյումրի

«Տարոն Ավիայի» առաջին ինքնաթիռը հասավ Գյումրի

 

ԳՅՈՒՄՐԻ,  10  ԱՊՐԻԼԻ,  ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայկական երկրորդ ավիափոխադրող ընկերության` «Տարոն-Ավիայի» առաջին օդանավը ապրիլի 10-ին վայրէջք կատարեց Գյումրու «Շիրակ» օդանավակայանում: Ապրիլի 25-ից ընկերությունը Գյումրու «Շիրակ» օդանավակայանից կսկսի իրականացնել կանոնավոր եւ ոչ կանոնավոր (չարտերային) չվերթեր:
Ընկերությունն առաջին չվերթը կիրականացնի ապրիլի 25-ին՝ Գյումրի–Կրասնոդար–Գյումրի երթուղով:Հայկական ավիաընկերությունների պատմության մեջ առաջին անգամ օդանավը կկրի անվանի դերասան, ճանաչված գյումրեցի Մհեր Մկրտչյանի անունը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց ծնունդով գյումրեցի «Տարոն-Ավիայի» տնօրեն Գառնիկ Պապիկյանը՝ հավելելով, որ դա Գյումրին գովազդելու յուրօրինակ տարբերակ է: Բացի անվանումից, ինքնաթիռի վրա մեծ տառերով գրված է «Գյումրի»:  
Ընկերության սեփականատերը նաև վստահեցրեց՝ երկար տարիներ արտասահմանում գործունեություն ծավալելուց հետո վերադարձել է հայրենի քաղաք՝  վստահելով ու հավատալով ՀՀ կառավարության ու հատկապես ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի խոստումներին: Գյումրու «Շիրակ» օդանավակայանից ավիաընկերությունը թռիչքներ կիրականացնի առայժմ 3 ուղղություններով` Ռոստով, Սամարա, Կրասնոդար: Կարճ ժամանակ անց «Տարոն-Ավիայի» օդանավերով հնարավոր կլինի հասնել նաեւ մի շարք եվրոպական երկրներ: «Տարոն-Ավիայի» առաջարկված սակագները ցածր են լինելու նույն ուղղություններով Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից առաջարկվող սակագներից։ Սահմանված է հնարավոր նվազագույն շեմը` ավիատոմսերի գները կսկսվեն 10 000 դրամից: Անկախ տոմսի գնից առանց հավելավճարի ուղևորները հնարավորություն կունենան ինքնաթիռի սրահում տեղափոխել մինչեւ 7 կգ ձեռքի ուղեբեռ, ինչպես նաեւ մինչեւ 25 կգ սովորական ուղեբեռ: Տոմսերի վաճառքն արդեն սկսված է: Իրականացվում է նաեւ օնլայն վաճառք:

 

 

Արմենուհի Մխոյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]