Երևանում՝ 11:07,   21 Մայիս 2024

Հայաստանի իրավապահները հայտնաբերել են անհետ կորած համարվող ռուս զինծառայողին

Հայաստանի իրավապահները հայտնաբերել են անհետ կորած համարվող ռուս 
զինծառայողին

ԳՅՈՒՄՐԻ,  19 ԱՊՐԻԼԻ,  ԱՐՄԵՆՊՐԵՍ: Րոպեներ առաջ Գյումրու «Մուշ-2»  թաղամասում իրավապահ մարմինները  հայտնաբերել են անհետ կորած համարվող ռուս զինծառայող Դմիտրի Լոշմանովին:  Նա հայտնաբերվել է ողջ ու առողջ, առանց մարմնական վնասվածքների: Լոշմանովն այս պահին տեղափոխվում է ոստիկանության բաժանմունք: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանը: «Նրան այժմ տեղափոխում են ոստիկանության Մուշի բաժին: Դեպքի մանրամասները պարզ կդառնան առաջիկայում, համապատասխան բացատրություն տալուց հետո»,-նշեց Շիրակի մարզի դատախազ Կարեն Գոբրիելյանը:

Գյումրիի ռուսական 102 ռազմաբազայից 3 օր առաջ անհետ կորած զինծառայողՌԴ քաղաքացի, 35-ամյա Դմիտրի Լոշմանովի անհետացման մասին  ոստիկանության Մուշի բաժնում հաղորդում է ստացվել ապրիլի 18-ին, ժամը 11.10-ին, թեև Լոշմանովը  զորամասից  գնումներ կատարելու նպատակով դուրս էր եկել դրանից 2 օր առաջ՝ ապրիլի 16-ին, ժամը 9.30-ի սահմաններում և չէր վերադարձել: Ոստիկանության հաղորդագրության մեջ նշվում էր, որ Լոշմանովը շուրջ 170 սմ հասակով, միջին կազմվածքով տղամարդ է: Հագին եղել է մոխրագույն մարզահագուստ, սև կիսաբաճկոն և սպորտային կոշիկներ:

Արմենուհի Մխոյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am