Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Լեհերը հայ ժողովրդի կողքին են, իրենց զորակցությունն են հայտնում և դատապարտում Հայոց ցեղասպանությունը

Լեհերը հայ ժողովրդի կողքին են, իրենց զորակցությունն են հայտնում և դատապարտում 
Հայոց ցեղասպանությունը

ԵՐԵՎԱՆ, 24 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լեհերը հայ ժողովրդի կողքին են, իրենց զորակցությունն են հայտնում և դատապարտում Հայոց ցեղասպանությունը: Հայաստանում լեհական համայնքն իր հարգանքի տուրքը մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Հայաստանում լեհական համայնքի փոխնախագահ Քրիստինե Երեմյանը նշեց, որ իրենց պարտքն են համարում ոգեկոչելու անմեղ զոհերի հիշատակը:

«Այսօր մեզ հետ են նաև Լեհաստանից ժամանած մեր հայրենակիցները: Մենք ձեր կողքին ենք և’ այստեղ, և’ Լեհաստանում: Ինչպես գիտեք Լեհաստանում նույնպես ոգեկոչման միջոցառումներ են նախատեսված»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Քրիստինե Երեմյանը:

Նա նշեց, որ Լեհաստանում հայերը շատ ակտիվ են, իրենց ներդրումն են ունենում տարբեր ոլորտներում, ինչը գնահատվում է թե ժողովրդի, թե իշխանությունների կողմից:

«Անձամբ Լեհաստանի նախագահն է հայերին շնորհակալություն հայտնել, ովքեր նպաստել են երկրի կայացմանը: Նա ընդգծել է, որ ներկայիս Լեհաստան պետությունը հնարավոր չէր պատկերացնել առանց հայերի ունեցած ավանդի»,-ավելացրեց նա:

Օսմանյան կառավարության կողմից իրականացված Հայոց ցեղասպանության փաստը հիմնավորվել է, ճանաչվել ու հաստատվել ականատեսների վկայություններով, օրենքներով, բանաձեւերով եւ բազմաթիվ նահանգների ու միջազգային կազմակերպությունների որոշումներով: 1915թ. Օսմանյան կայսրությունում հայ բնակչության մասսայական կոտորածները որպես նախապես ծրագրավորված ու ամբողջությամբ իրագործված ցեղասպանական ակտ որակող փաստաթղթերի ամբողջական շարքը հսկայական է: Հայոց ցեղասպանությունն ընդունել են այնպիսի կազմակերպություններ, ինչպիսիք են Եվրոպայի Խորհուրդը, Եվրախորհրդարանը, ՄԱԿ-ի մի քանի հանձնաժողովներ, Եկեղեցիների համաշխարհային միությունը, Հարավային Ամերիկայի խոշորագույն կազմակերպություններից մեկի` ՄԵՐԿՈՍՈւՐ-ի խորհրդարանը եւ այլն: Հայոց ցեղասպանությունը ճանաչել են շատ պետություններ. առաջինը պաշտոնապես ընդունել է Ուրուգվայը 1965 թ.: Հայ ժողովրդի կոտորածը պաշտոնապես դատապարտել եւ ճանաչել են որպես ցեղասպանություն` ըստ միջազգային իրավունքի, հետեւյալ երկրները` Ֆրանսիա, Իտալիա, Բելգիա, Նիդեռլանդներ, Շվեյցարիա, Շվեդիա, Ռուսաստան, Լեհաստան, Լիտվա, Հունաստան, Սլովակիա, Կիպրոս, Լիբանան, Ուրուգվայ, Պարագվայ, Արգենտինա (2 օրենք, 5 բանաձեւ), Վենեսուելա, Չիլի, Բոլիվիա, Կանադա, Վատիկան, Ավստրիա, Լյուքսեմբուրգ, Գերմանիա, Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգը, ԱՄՆ 45 նահանգներ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am