Երևանում՝ 11:07,   17 Մայիս 2024

Մեծամորում տոն է, ոգևորությամբ պատրաստվում են դիմավորել նորածին հնգյակին

Մեծամորում տոն է, ոգևորությամբ պատրաստվում են դիմավորել նորածին հնգյակին

ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծամոր քաղաքային համայնքում տոն է, տեղի բնակիչ Կարապետյանների ընտանիքում հնգյակ է լույս աշխարհ եկել` 4 աղջիկ, 1 տղա: Համայնքապետարանի ներկայացուցիչ Վահրամ Հակոբյանը «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց, որ մեծ ուրախությամբ են ընդունել այդ լուրը:

«Ընտանիքը երեխաներ չուներ, սա առաջին ծնունդն է: Բոլորը ոգևորված են ու ուրախ: Պատրաստվում ենք ամբողջ համայնքով ծափերով դիմավորել մեր հնգյակին»,-ասաց Վահրամ Հակոբյանը:

Նա տեղեկացրեց, որ ընտանիքն ապրում է հանրակացարանում: Երեխաների պապիկը` Արա Կարապետյանը, պատրաստվում է աշխատանքի անցնել զինված ուժերում, իսկ նրա կինն աշխատում է ատոմակայանում: Արա Կարապետյանը նշեց, որ համայնքապետարանը կտրամադրի համապատասխան աջակցություն:

«Թե ինչ աջակցություն, այս պահին չեմ կարող ասել, բայց որ համայնքն իր վերաբերմունքը ցույց կտա, դա միանշանակ: Կարծում եմ, որ ավագանու նիստով կքննարկվի աջակցության չափը»,-ասաց նա:

Կարապետյանների հնգյակը լույս աշխարհ է եկել Երևանի բժշկական հաստատություններից մեկում: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am