Երևանում՝ 11:07,   29 Ապրիլ 2024

Երևանում ծնված հնգյակից երկու աղջիկների վիճակը շարունակում է մնալ կայուն ծանր

Երևանում ծնված հնգյակից երկու աղջիկների վիճակը շարունակում է մնալ կայուն 
ծանր

ԵՐԵՎԱՆ, 9 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երեւանում ծնված հինգ երեխաներից երեքի վիճակը շարունակում է մնալ նույնը: «Արմենպրես»-ի հետ զրույցում «Մուրացան» հիվանդանոցային համալիրի նորածնային վերակենդանացման բաժանմունքի հերթապահ բժիշկը տեղեկացրեց, որ տղա երեխայի վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր։

Սուրբ Աստվածամայր եւ Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոններ տեղափոխված աղջիկների վիճակը եւս անփոփոխ է` կայուն ծանր: Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքի հերթապահ բժշկի խոսքով`հնգյակի աղջիկներից մեկն իրենց մոտ է տեղափոխվել 820 գրամ քաշով:

«Այսօրվա դրությամբ փոքրիկն արդեն կշռում է 860 գրամ: Այսինքն` քաշն ավելացել է, իսկ դա նշանակում է, որ արդեն իսկ առողջացման դրական միտում նկատվում է: Երբ փոքրիկը դառնա 1.5 կիլոգրամ, արդեն իսկ կարող են ասել, որ այլեւս կյանքին վտանգ չի սպառնում»,- ասաց բժիշկը: Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնի նորածնային բաժանմունքից էլ տեղեկացրին, որ իրենց մոտ գտնվող աղջկա քաշը եղել է 830 գրամ:

«Աղջկա քաշն իջել էր, սակայն այսօրվա դրությամբ նորից նա կշռում է 830 գրամ»,-տեղեկացրին հիվանդանոցից:

Մեծամորից 23-ամյա կինը հնգյակին լույս աշխարհ է բերել մայիսի 3-ին: Նրանցից երկուսը մահացել են:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am