1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

ԱԺ 4 խմբակցություններն ընտրել են ղեկավարներ և քարտուղարներ

ԱԺ 4 խմբակցություններն ընտրել են ղեկավարներ և քարտուղարներ

ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի 4 խմբակցությունները նիստեր են գումարել և ընտրել խմբակցության ղեկավարներ և քարտուղարներ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ազգային ժողովի նիստի ընթացքում այս մասին հայտարարեց ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը:

«Հանրապետական» խմբակցությունը նիստի ընթացքում խմբակցության ղեկավար է ընտրել Վահրամ Բաղդասարյանին, քարտուղար՝ Գագիկ Մելիքյանին: «Ելք» դաշինքի խորհրդարանական խմբակցության նիստի ընթացքում խմբակցության ղեկավար է ընտրվել Նիկոլ Փաշինյանը, քարտուղար՝ Գևորգ Գորգիսյանը: «Ծառուկյան» դաշինքի խմբակցության նիստում խմբակցության ղեկավար է ընտրվել Գագիկ Ծառուկյանը, քարտուղար՝ Վահե Էնֆիաջյանը: ՀՅԴ խմբակցության նիստում խմբակցության ղեկավար է ընտրվել Արմեն Ռուստամյանը, քարտուղար՝ Աղվան Վարդանյանը: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]