1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

ՄԽ համանախագահների հայտարարությունը վկայում է, որ մեր դիվանագիտությունը հաջողված է. Բաբլոյան

ՄԽ համանախագահների հայտարարությունը վկայում է, որ մեր դիվանագիտությունը 
հաջողված է. Բաբլոյան

ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (ՌԴ), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա) եւ Ռիչարդ Հոգլանդը (ԱՄՆ) մայիսի 18-ին հանդես են եկել հայտարարությամբ՝ անդրադառնալով մայիսի 15-ին Ադրբեջանի զինված ուժերի կողմից շփման գծում հրթիռ արձակելու փաստին: Մասնավորապես նշվել է. «Ըստ բազմաթիվ հավաստի աղբյուրներից հավաքած տեղեկությունների՝ մայիսի 15-ին Ադրբեջանի զինված ուժերը հրթիռային կրակ են բացել շփման գծում՝ հարված հասցնելով ռազմական տեխնիկային»: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները դատապարտել են հրադադարի ռեժիմի վերջին խախտումները եւ կողմերին կոչ են արել ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները՝ հակամարտության գոտում հետագա սրացումները կանխելու համար:

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությանն արձագանքել է ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, Բաբլոյանը նշել է.

«Անդրադառնալով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությանը՝ պետք է նշեմ, որ առաջին անգամն է, երբ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն Ադրբեջանի դեմ ուղիղ հասցեական քննադատություն է հնչեցնում:

Սա վկայությունն է այն փաստի, որ Հայաստանի Հանրապետությունը շարժվում է ժողովրդավարության ճանապարհով: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությամբ հաստատվում է այն իրողությունը, որ Հայաստանի Հանրապետությունն իր ողջ ջանքերն ուղղում է խնդրի լուծմանը բացառապես խաղաղությամբ հասնելուն: Ի տարբերություն Ադրբեջանի իշխանությունների, որոնց պատկերացրած ճանապարհը ռազմական ագրեսիան է:

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունը վկայում է նաեւ այն մասին, որ մեր դիվանագիտական գործունեությունը հաջողված է: Մենք շարունակելու ենք ուժեղացնել խորհրդարանական դիվանագիտությունը»: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]