Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Երգչուհի Արիանա Գրանդեն ընդհատել Է հյուրախաղերը եւ վերադարձել ԱՄՆ. The New York Post

Երգչուհի Արիանա Գրանդեն ընդհատել Է հյուրախաղերը եւ վերադարձել ԱՄՆ. The New York Post

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկացի երգչուհի եւ դերասանուհի Արիանա Գրանդեն, որի համերգից հետո ահաբեկչություն տեղի ունեցավ Մանչեսթրի ծածկած մարզադաշտում, ընդհատել Է հյուրախաղերը եւ վերադարձել հայրենիք՝ ԱՄՆ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է The New York Post թերթը: 
Նրա տվյալներով՝ 23-ամյա երգչուհին հոգեբանորեն դատարկված Է եւ «հուզականորեն կոտրված», մինչ այժմ ցնցահար վիճակում Է պատահածից՝ հաշվի առնելով այն փաստը, որ զոհվածների մեծամասնությունը երիտասարդներ Էին եւ իր երկրպագուները:
Մայիսի 25 եւ եւ 26-ին պետք Է կայանային Արիանա Գրանդեի ելույթները Լոնդոնի The O2 Arena մարզդաշտում, ոը գտնվում Է Գրինվիչի թերակղզու ժամանցային համալիրի կենտրոնում: Սակայն երգչուհին որոշում Է ընդունել ընդհատել շրջագայությունը՝ ղեկավարվելով մեծ քանակությամբ հանդիսականների մասնակցությամբ հաջորդ համերգների անցկացման անվտանգության հարցերով, ինչպես նաեւ իր հոգեկան վիճակի պատճառով:
Ավելի վաղ Արիանա Գրանդեն ցավակցություն Է հայտնել Մանչեսթրի ահաբեկչությունից տուժածներին՝ գրառում անելով Twitter-ում: «Ընկճված եմ: Սրտանց ցավում եմ: Բառեր չեմ գտնում»,- գրել Է Գրանդեն: 
Ահաբեկչական գործողությունը Մանչեսթրում տեղի Է ունեցել մայիսի 22-ի երեկոյան՝ ամերիկացի երգչուհի Արիանա Գրանդեի համերգի ժամանակ: Պայթյունը կատարել Է մահապարտը: Վերջին տվյալներով՝ զոհվել Է 22 մարդ, շուրջ 120 հոգի վիրավորվել Է: Բացի այդ, մի քանի դեռահասներ համարվում են անհայտ կորած: Պայթյունի պատասխանատվությունն ստանձնել Է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը: Ոստիկանությունը 22-ամյա Սալման Աբեդիին համարում Է ահաբեկչական գործողության իրականացման կասկածյալ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]