Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

iPhone 8-ի դիզայնը ցուցադրել են տեսանյութով

iPhone 8-ի դիզայնը ցուցադրել են տեսանյութով

 

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բլոգեր Բենիամին Գեսկինը Լատվիայից Twitter-ի իր Էջում տեսահոլովակ Է հրապարակել iPhone 8-ի ցուցադրությամբ: Դրանում ցուցադրվում Է այն մակետը, որի լուսանկարներն ինսայդերը հրապարակել Էր անցյալ ամսին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: 
Սմարթֆոնի հետին կափարիչը պատրաստված Է ապակուց, եւ այնտեղ բացվածք կա կրկնակի խցիկի տակ: Ուշագրավ Է, որ ճակատային պանելի վրա չկա Home կոճակը, իսկ խոսակցական բարձրախոսը տեղաշարժված Է վեր: Գեսկինի խոսքով՝ տեսագրության մեջ պատկերված Է ոչ թե աշխատանքային նախատիպն, այլ ձեռնարկությունում ստեղծված սմարթֆոնի մակետը՝ ռոբոտացված հաստոցներով արտադրության մշակման համար: Նաեւ հաղորդվում Է, որ սմարթֆոնը կստանա OLED-Էկրան՝ 5,7 դյույմ անկյունագծով, ինչպես նաեւ անհաղորդալար լիցքավորում:  
Նոր iPhone-ները կներկայացվեն 2017 թվականի աշնանը՝ Apple-ի ամենամյա շնորհանդեսին: Վերջին տեղեկատվության համաձայն՝ ընկերությունը կթողարկի միանգամից երեք սարք, որոնցից երկուսը կդառնան iPhone-ի ներկայիս մոդելների աննշան բարելավումը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am