Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Գեղարքունիքի մարզում «Վերջին զանգը» չի հնչի 4 դպրոցում

Գեղարքունիքի մարզում «Վերջին զանգը» չի հնչի 4 դպրոցում

ԳԱՎԱՌ, 24 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ :  2016-2017 ուսումնական տարվա ավարտին Գեղարքունիքի մարզի 85 միջնակարգ եւ 6 ավագ դպրոցներին , 1 կրթահամալիրին եւ 1 բաց դպրոցին հրաժեշտ կտան 1945 շրջանավարտ: Իսկ ահա չորս միջնակարգ դպրոցներ այս տարի չեն ունենա շրջանավարտներ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչությունից, «Վերջին զանգի» միջոցառումներ տեղի չեն ունենա Այրք, Կախակն, Նորաբակ եւ Աղբերք գյուղերի միջնակարգ դպրոցներում:

Այրքի միջնակարգ դպրոցի տնօրեն Հրանտ Դավթյանի հավաստմամբ՝ իր ղեկավարած դպրոցում այժմ սովորում են 28 աշակերտ, որոնցից 1-ը եկող տարում հաճախելու է ավարտական դասարան: Կախակնի միջնակարգ դպրոցի տնօրեն Սրտաշ Խլոյանի հավաստմամբ՝ իրենց դպրոցում սովորում են 40 աշակերտ, որոնցից 2-ը եկող ուսումնական տարում կլինեն ավարտական դասարանում: Նորաբակի միջնակարգ դպրոցի տնօրեն Ժիրայր Մկրտչյանի տեղեկացմամբ՝ իրենց դպրոցում այժմ սովորում են 26 աշակերտ, սակայն եկող ուսումնական տարում եւս իրենք ավարտական դասարան չեն ունենա: Միայն 2018-19 ուստարում Նորաբակը կունենա 2 շրջանավարտ: Աղբերքի միջնակարգ դպրոցի տնօրեն Անահիտ Ղալեչյանի տվյալներով՝ իրենց դպրոցում այժմ սովորում են 49 աշակերտ, որոնցից 1-ը «Տիգրան մեծ» վարժարան է տեղափոխվել այս տարի: «Նոր ուսումնական տարում կունենանք ավարտական դասարանի 1 աշակերտ, սակայն վերջինս նույնպես ցանկություն ունի՝ տեղափոխվելու նույն վարժարան: Այդ դեպքում իրենք շրջանավարտներ կունենան միայն 2018-19 ուսումնական տարում՝ արդեն 4 հոգի»,-ներկայացրեց Անահիտ Ղալեչյանը: Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության տվյալներով՝ մարզային ենթակայության 85 միջնակարգ դպրոցներին մայիսի 26-ին հրաժեշտ են տալիս 1500, ՀՀ ԿԳ նախարարության ենթակայության տակ գործող 8 դպրոցներին՝ 445 շրջանավարտ: 2015-16 ուսումնական տարում Գեղարքունիքի մարզը տվել է 2172 շրջանավարտ:« Վերջին զանգը» մարզի դպրոցներում կկայանա մայիսի 26-ին:

 

 

Խոսրով Խլղաթյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]