Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Գերմանիայի արտգործնախարարը բարդ է համարում Թուրքիայի հետ հետագա երկխոսությունը

Գերմանիայի արտգործնախարարը բարդ է համարում Թուրքիայի հետ հետագա 
երկխոսությունը

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանիայի արտաքին գործերի նախարար Զիգմար Գաբրիելն անդրադարձել է գերմանացի պատգամավորների կողմից Թուրքիա կատարելիք այցը վերջին պահին չեղարկելուն՝ Թուրքիային մեղադրելով պատգամավորների նկատմամբ «մուտքի արգելք» կիրառելու մեջ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է գերմանական Deutsche Welle-ն:

Չինաստան կատարած այցի ժամանակ արտգործնախարարը կատարվածը «լուրջ զարգացում» է անվանել՝ նշելով, որ դրանից հետո երկխոսությունը հեշտ չի լինելու:

Գերմանիայի դաշնային խորհրդարանի նախագահի տեղակալ, Կանաչների կուսակցության պատգամավոր Կլաուդիա Ռոթի ղեկավարությամբ պատգամավորների պատվիրակության այցը Թուրքիա վերջին պահին չեղյալ էր համարվել: Ռոթի գլխավորած պատվիրակության այցը պետք է տեղի ունենար մայիսի 25-28-ը: Թուրքիայում նրանք մտադիր էին հանդիպել իշխող ու ընդդիմադիր կուսակցությունների, քաղաքական գործիչների, ինչպես նաև հասարակական կազմակերպությունների ու լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ:

«Տեղեկացանք, որ թուրքական կառավարությունը հարմար չի համարում բարձր մակարդակի քաղաքական հանդիպումներ իրականացնել գերմանացի պատգամավորների հետ: Սա փաստացի հրաժարում է քաղաքական երկխոսությունից: Սա գերմանական կառավարությանը ցույց տրված կարմիր քարտ է»,- ասել էր Ռոթը՝ ընդգծելով, որ դա, փաստորեն, քաղաքական երկխոսության մերժում է նշանակում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]