Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

ՕՊԷՔ-ում պայմանավորվել են երկարացնել նավթահանույթի կրճատման համաձայնագիրը

ՕՊԷՔ-ում պայմանավորվել են երկարացնել նավթահանույթի կրճատման համաձայնագիրը

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՕՊԷՔ-ի անդամ երկրները Վիեննայում կայացած հանդիպմանը պայմանավորվել են ինն ամսով երկարացնել նավթի հանույթի ծավալների կրճատման համաձայնագրի գործողությունը՝ մինչեւ 2018 թվականի մարտը, ինչի մասին հայտնել են զանգվածային լրատվամիջոցները՝ վկայակոչելով բանակցությունների մասնակիցներին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին: 
ՕՊԷՔ-ի կազմի մեջ չմտնող եւս ինը երկրներ, այդ թվում նաեւ Ռուսաստանը, համաձայնեցրել են այդ ժամանակաշրջանում հանույթի կրճատման վերաբերյալ պայմանավորվածության գործողության երկարաձգումը:  
Այն մասին, որ մինչեւ մարտ ամիսը համաձայնագրի երկարացման որոշումն ընդունված Է, հաղորդել Է Bloomberg գործակալությունը՝ վկայակոչելով Վիեննայի նիստի երկու պատվիրակների: Այդ մասին  գրել Է նաեւ Financial Times թերթը՝ նույնպես վկայակոչելով հանդիպման երկու մասնակիցների:
Ինն ամսով օրական ավելի քան մեկ միլիոն բարելով նավթի հանույթի կրճատման որոշումն ՕՊԷՔ-ի երկրներն ընդունել են անցյալ տարվա նոյեմբերի վերջին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]