Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Տարոն Մարգարյանը հանդիպել է Հայ մարմնակրթական ընդհանուր միության ներկայացուցիչների հետ

Տարոն Մարգարյանը հանդիպել է Հայ մարմնակրթական ընդհանուր միության 
ներկայացուցիչների հետ

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է Հայ մարմնակրթական ընդհանուր միության ներկայացուցիչների հետ: Ողջունելով հյուրերին` քաղաքապետն առանձնակի կարևորել է երիտասարդության շրջանում կազմակերպության կողմից տարվող աշխատանքները՝ նկատելով, որ այն հնարավորություն է տալիս պատրաստել հայրենասեր, պատասխանատու և գիտակից սերունդ։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

«Երևանի քաղաքապետարանը պատրաստակամ է մշտապես աջակցել բոլոր այն նախաձեռնությունների կյանքի կոչմանը, որոնք ուղղված են երևանցի պատանիների ու երիտասարդների հոգևոր և ֆիզիկական դաստիարակությանն ու այդ ուղղությամբ համատեղ նոր մտահղացումների և գաղափարների իրագործմանը: Տեղյակ եմ, որ ս.թ. հուլիսին Երևանում կայանալու են Հայ մարմնակրթական ընդհանուր միության 10-րդ մարզախաղերը, որին մասնակցելու է աշխարհի տարբեր երկրներից ժամանող շուրջ 1000 մարզիկ։ Ողջունելով Երևանում մարզախաղերի կազմակերպումն ու անցկացումը` նաև նշեմ, որ մենք կարևորում ենք նմանատիպ նախաձեռնությունները, որոնք միտված են ապահովելու առողջ հասարակության կայացումը: Եվ համոզված եղեք, որ մեր լիազորությունների շրջանակում պատրաստ ենք ըստ ամենայնի աջակցել միությանը՝ մարզախաղերի պատշաճ կազմակերպման և անցկացման հարցում», - նշել է Տարոն Մարգարյանը:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար` Հայ մարմնակրթական ընդհանուր միության կենտրոնական վարչության ատենապետ Գառնիկ Մկրտիչյանը նախ շնորհավորել է քաղաքապետ Տարոն Մարգարյանին Երևանի ավագանու ընտրություններում տարած հաղթանակի առթիվ: Գնահատելով Երևանի քաղաքապետի հետևողականությունն՝ ուղղված միության նախաձեռնությունների կյանքի կոչմանը, Գառնիկ Մկրտիչյանը նկատել է, որ այն հնարավորություն է տալիս Երևանում էլ ավելի ակտիվացնել միության գործունեությունն ու տարբեր միջոցառումների կազմակերպումը:

«Պարոն քաղաքապետ, իսկապես հաճելի է, երբ կողքիդ ունես վստահելի գործընկեր, ով մշտապես աջակցում է բոլոր այն նախաձեռնությունների կյանքի կոչմանը, որոնք ուղղված են հայրենասեր ու պատասխանատու սերունդ դաստիարակելուն: Մենք անչափ կարևում ենք նաև այն հանգամանքը, որ մեր միությունը հանդիսանում է Երևանի քաղաքապետին կից երիտասարդության հարցերի խորհրդի անդամ: Սա ևս մեկ ապացույց է, որ Երևանի քաղաքապետարանն իսկապես կարևորում է երիտասարդության ներուժը»,- նշել է Գառնիկ Մկրտիչյանը:

Հանդիպման շրջանակում Հայ մարմնակրթական ընդհանուր միության ներկայացուցիչները քաղաքապետ Տարոն Մարգարյանին են ներկայացրել միության 10-րդ մարզախաղերի հետ կապված մանրամասները՝ վստահեցնելով, որ այն Երևանում կապահովի իսկապես մարզական ու տոնական տրամադրություն: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]