Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Բնապահպանության նախարարությունը ՇՄԱԿ է պահանջում ոռոգման ջրամատակարարման ոլորտին առնչվող հայեցակարգին

Բնապահպանության նախարարությունը ՇՄԱԿ է պահանջում ոռոգման 
ջրամատակարարման ոլորտին առնչվող հայեցակարգին

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կառավարությունը հավանություն տվեց Ոռոգման ջրամատակարարման ոլորտում ջրի փաստացի օգտագործումը հաշվի առնող կառավարման հայեցակարգին, որով ամրագրվել են ջրօգտագործողների ընկերություն և հողօգտագործող/ֆերմեր իրավահարաբերությունները, հստակեցվել՝ հանրապետության գյուղատնտեսության զարգացման խնդրում ոռոգման ջրի դերակատարությունը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արսեն Հարությունյանը նշեց, որ դա կբերի ջրային և հողային ռեսուրսների առավել արդյունավետ օգտագործման, նոր ոռոգելի հողատարածքների ավելացման, ոռոգման կազմակերությունների ֆինանսական կայունության երաշխիքների ձևավորման:

Բնապահպանության նախարարի պաշտոնակատար Արծվիկ Մինասյանը երկու օր լրացուցիչ ժամանակ խնդրեց հարցի շուրջ  քննարկում իրականացնելու համար, ինչի առնչությամբ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի պաշտոնակատար Դավիթ Հարությունյանը վարչապետ Կարեն Կարապետյանին տեղեկացրեց, որ Արծվիկ Մինասյանը ՇՄԱԿ փորձաքննություն է (շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատական) պահանջում այս հայեցակարգի համար: «Մեր կարծիքով՝ այս հայեցակարգը բացարձակապես չպետք է անցնի ՇՄԱԿ: Միգուցե եղանակ գտնենք այս հարցին վերջնական վերջակետ դնելու համար»,- ասաց Դավիթ Հարությունյանը:

Արծվիկ Մինասյանը հակառակը պնդեց և ասաց, որ հարցը քննարկվել է, երկու օր են խնդրում, որպեսզի երկկողմանի ընդունելի տարբերակ գտնեն:

Վարչապետը հետաքրքրվեց, թե խոսքն ինչ փորձաքննության մասին է: «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատական: Սա որևէ կապ չունի միջավայրի վրա ազդեցության հետ»,- ասաց Հարությունյանը, փոխարենը Արծվիկ Մինասյանը նշեց, որ խոսքը վերաբերում է միջազգային պարտավորության ու ՀՀ օրենսդրության պահանջի:

Տեղի ունեցած բանավեճից հետո վարչապետը հանձնարարեց ՀՀ արդարադատության նախարարությանը ուսումնասիրել խնդիրը և ներկայացնել դիրքորոշում՝ փաստաթուղթը պե՞տք է անցի ՇՄԱԿ փորձաքննություն, թե՝ ոչ: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]