Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Թրամփը Տուսկին եւ Յունկերին մտահոգություն Է հայտնել ամերիկացիների համար Brexit-ի արդյունքներից. Reuters

Թրամփը Տուսկին եւ Յունկերին մտահոգություն Է հայտնել ամերիկացիների համար 
Brexit-ի արդյունքներից. Reuters

 

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Բրյուսելում Եվրախորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի եւ Եվրահանձնաժողովի ղեկավար Ժան Կլոդ Յունկերի հետ կայացած հանդիպմանը հայտարարել Է, որ Եվրամիության կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալու պատճառով ամերիկացիները կարող են զրկվել աշխատատեղերից: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով մի աղբյուր:   
Նրա տեղեկատվությամբ՝ Թրամփն «անհանգստություն Է հայտնել, որ ԱՄՆ-ում աշխատատեղեր կկորչեն Brexit-ի հետեւանքով»: 
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն առավոտյան Բրյուսելում հանդիպել Է Եվրախորհրդի եւ Եվրահանձնաժողովի ղեկավարների հետ: Դրանից հետո Միացյալ Նահանգների ղեկավարը մեկնել Է ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]