Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Հայաստանում է ՌԴ պաշտպանության նախարարության փորձագետների աշխատանքային խումբը

Հայաստանում է ՌԴ պաշտպանության նախարարության փորձագետների 
աշխատանքային խումբը

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ՊՆ վարչական համալիրում մայիսի 25-ին տեղի է ունեցել պաշտպանական գերատեսչության ներկայացուցիչների աշխատանքային հանդիպումը ՌԴ ՊՆ փորձագետների հետ: ՌԴ ՊՆ փորձագետների աշխատանքային խումբը Հայաստան է ժամանել ՀՀ և ՌԴ պաշտպանության նախարարությունների 2017թ. երկկողմ ռազմական համագործակցության պլանի համաձայն: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Աշխատանքային հանդիպման ընթացքում քննարկվել են «2013 թվականի դեկտեմբերի 2-ի` Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև զինվորական սուրհանդակափոստային կապի ոլորտում համագործակցության մասին համաձայնագրի մեջ փոփոխություններ կատարելու մասին» արձանագրության նախագիծը և կնքման ընթացակարգերի հետագա կատարմանը վերաբերող հարցեր: Արձանագրությամբ նախատեսվում է փոփոխություններ կատարել հիշյալ Համաձայնագրում և դրա Հավելվածում, որով սահմանվում է զինվորական սուրհանդակափոստային կապի ցանցով զինվորական նամակագրության առաքման կարգը: Համաձայնագիրը կարգավորվում է մի Կողմի պետության տարածքում տեղակայված զինվորական կազմավորումների համար մյուս Կողմի պետության տարածքից զինվորական նամակագրության փոխանցման հետ կապված հարցերը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև երկկողմ համագործակցության հետ կապված այլ հարցեր: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]