Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Երևան-Արտաշատ ճանապարհահատվածի երկկողմանի երթեկությունը վերականգնված է

Երևան-Արտաշատ ճանապարհահատվածի երկկողմանի երթեկությունը վերականգնված 
է

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հյուսիս - հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի» Տրանշ 1` Երևան-Արտաշատ ճանապարհահատվածի 8 կամուրջներին հարող հատվածներում երթևեկությունն այսօրվանից երկկողմանի բաց է:

Մյուս շինարարական աշխատանքները, կամուրջների ասֆալտապատումն ու բարեկարգումը կշարունակվեն արդեն բաց երթևեկության պայմաններում: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից:

2016 թ. սեպտեմբերին մեկնարկած կամուրջների ու ուղեանցերի շինարարության հետևանքով երթեկությունը տեղ-տեղ միակողմանի փակվել էր և կազմակերպվում էր շրջանցիկ ուղիով: Այսօրվանից վարորդներին պատճառված անհարմարությունները կավարտվեն:

Երևան-Արտաշատ ճանապարհահատված կատարած վերջին այցի ընթացքում ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը հանձնարարել էր, շինարարներն էլ պարտավորվել էին մինչև մայիսի 25-ը բացել երկկողմանի երթևեկը:

Վերջին երեք կամուրջների ճանապարհամերձ հատվածներից  այսօր հեռացվեցին նախազգուշացնող նշանները, և երկկողմանի երթեկությունը վերականգնվեց:

«Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Վարդան Կարապետյանը դիտարկեց նաև կատարվող աշխատանքների որակը, գործնական դիտողություններ արեց:

Ճանապարհաշինարարները հավաստիացրին, որ աշխատում են առավելագույն արագությամբ և պայմանագրով նախատեսված ժամկետներում՝ մինչև նոյեմբեր ամիսը,  նոր ուղեանցերի կառուցման, գոյություն ունեցող  ուղեանցերի վերակառուցման շինարարական աշխատանքներն ամբողջությամբ կավարտվեն։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]