Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Սպասվող լրահոս. 26.05.2017

Սպասվող լրահոս. 26.05.2017

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալությունը Լրատվական ռադիոյի եթերում ներկայացնում է այն ամենն, ինչի մասին կկարդաք, կլսեք ու կտեսնեք այսօրվա լրահոսում:

Այսօր` մայիսի 26-ին, հանրապետության դպրոցներում կհնչի վերջին զանգը: 12-րդ դասարանը կավարտեն 19 հազար 618 , 9-րդ դասարանները կունենան 29 հազար 642 շրջանավարտներ: Համաձայն ՀՀ կրթության և գիտության նախարարի հրամանի՝ հանրակրթական ուսումնական հաստատություններում սովորողի գիտելիքների ստուգման, ավարտական և պետական ավարտական քննությունները կկազմակերպվեն հունիսի 1-23-ը: ՀՀ ԿԳ նախարարի պաշտոնակատար Լևոն Մկրտչյանը Երևանի Մ.Քաջունու անվան թիվ 54 ավագ դպրոցում ներկա կլինի «Վերջին դաս» ավարտական միջոցառմանը:

Վերջին զանգի հանդիսավոր արարողություն է նախատեսված ՀՀ ՊՆ Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում: Վարժարանի սաները կանցկացնեն վերջին դասը:

Զբոսաշրջության պետական կոմիտեն հայտարարում է բաց դռների օր: Տեղի կունենա հարց-պատասխան ձևաչափով հանդիպում ՀՀ քաղաքացիների հետ: Հանդիպումը կվարեն ՀՀ ՏԶՆՆ Զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահ Զարմինե Զեյթունցյանը, ՀՀ ՏԶՆՆ Զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Մեխակ Ապրեսյանը:

«Մաքուր Հայաստան» նախաձեռնության շրջանակում մայիսի 27-ին կանցկացվի համապետական շաբաթօրյակ: Սպասվող միջոցառմանն ընդառաջ, այսօր ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի առաջին տեղակալ, «Մաքուր Հայաստան» նախաձեռնության միջգերատեսչական հանձնաժողովի նախագահ Վաչե Տերտերյանը կներկայացնի մանրմասներ:

Ալ.Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտում կանցկաացվի Հայաստանի առաջին հանրապետության առաջին վարչապետ, ճարտարապետ Հովհաննես Քաջազնունու կյանքին ու գործունեությանը նվիրված դասախոսություն: Հ.Քաջազնունուն նվիրված դասախոսության պատվավոր հյուրը կլինի Հայաստանի ճարտարագիտական ակադեմիայի թղթակից անդամ, ճարտարապետության դոկտոր գիտաշխատող Լոլա Դոլուխանյանը:

Թուրքագետ Մուշեղ Խուդավերդյանն իր վերլուծությունները կներկայացնի Թուրքիայում մամուլի ազատության սահմանափակման վերջին դրսևորումների, ինչպես նաև Պոլսո Հայոց պատրիարքի փոխանորդի պաշտոնից Արամ արքեպիսկոպոս Աթեշյանի հրաժարականի մասին:

Հայաստանի ամերիկյան համալսարանը կհյուրընկալի «Ավրորա 2017» մրցանակի հավակնորդներ Թոմ Քաթինային, Ֆարթուն Ադանին, Ջամիլա Աֆղանին, Դենիս Մուկվեգենին: Նրանք կներկայացնեն իրենց գործունեությունը եւ կպատասխանեն ներկաների հարցերին։

«Ավրորա» մրցանակաբաշխության պաշտոնական ծրագրում ընդգրկված է աշխարհահռչակ շանսոնիե, հասարակական գործիչ Շառլ Ազնավուրին նվիրված «Լա Բոհեմ» ներկայացման պրեմիերան, որը նախատեսված է մայիս 29-ին: Նախատեսված է, որ ներկա կլինի Շառլ Ազնավուրը: Պրեմիերային ընդառաջ Ալ.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կկայանա ասուլիս: Ներկա կլինեն ՌԴ վաստակավոր արտիստ, Ալ.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գեղ.ղեկավար Կոնստանտին Օրբելյանը, ՀՀ ժողովրդական արտիստ, «Լա Բոհեմ» բալետի սցենարի հեղինակ, բեմադրող խորեոգրաֆ Ռուդոլֆ Խառատյանը:

Այս և այլ թեմաների մասին կարող եք մանրամասն ընթերցել armenpress.am կայք էջում և լսել լրատվական ռադիոյի եթերում: Հետևեք մեզ թվիթերում և ֆեյսբուքում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]