Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

«Լա բոհեմ»-ում դասական բալետը կներկայացվի ժամանակակից մոտեցմամբ

«Լա բոհեմ»-ում դասական բալետը կներկայացվի ժամանակակից մոտեցմամբ

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրահայտ շանսոնյե, հասարակական գործիչ, բանաստեղծ Շառլ Ազնավուրին նվիրված «Լա Բոհեմ» բալետի պրեմիերան տեղի կունենա մայիսի 29-ին Ալ.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում: Այն բեմադրվել է Ազնավուրի 12 երգերի հիման վրա: Ներկայացման մասին մայիսի 26-ին լրագրողների հետ հանդիպմանը խոսեցին «Լա Բոհեմ» բալետի սցենարի հեղինակ, բեմադրող-խորեոգրաֆ Ռուդոլֆ Խառատյանը և Ալ.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գեղ. ղեկավար Կոնստանտին Օրբելյանը:

«Ընտրվել են Ազնավուրի այն գործերը, որոնք, իմ կարծիքով, համապատասխանում են բալետային ներկայացման ներքին դրամատուրգիային: Պետք է ընդգծեմ, որ երգերն ընտրելիս, սցենարը գրելիս խորհրդակցել ենք նաև շանսոնյեի հետ»,-«Արմենպրես»-ի  հաղորդմամբ՝ նշեց  Ռուդոլֆ Խառատյանը:

Նրա խոսքով` ինքը ժամանակակից մոտեցում է կիրառել բալետը բեմադրելիս: Արվեստասերները բեմում կտեսնեն հեծանիվներ, անվաչմուշկներ: «Մտածում էի, թե դասական պարի հետ ժամանակակից ո”ր պարային ձևերը կհամապատասխանեն: Գտա յուրահատուկ լուծումներ: Հեծանիվներն ու անվաչմուշկները մեծ քաղաքների միջավայր են ստեղծում, ինչը մոտ է հանդիսատեսին: Ցանկացա, որ նրանք իրենց հարազատ բան գտնեն բալետում: Կարծում եմ`դա կնպաստի, որ երիտասարդները սիրեն ու հետաքրքրվեն բալետային արվեստով»,-ասաց Խառատյանը:

Նա հավելեց, որ բալետային շարժումները գրեթե նույնն են մնացել, սակայն փոխվել են տեմպը, ռիթմը, արտահայտչամիջոցները:

Խորեոգրաֆը շեշտեց, որ իր համար կարևոր էր ստեղծել մի բալետ, որն առաջ մղեր բալետային մտածելակերպը, քանի որ բալետային կատարումն ու բալետային մտածելակերպը տարբեր բաներ են, և դրանք պետք է զուգահեռ առաջ գնան:

«Ես ոգևորված եմ, և ինձ շատ է դուր գալիս այս նախագիծը: Կարծում եմ, որ այն հետաքրքիր կլինի ոչ միայն Հայաստանի, այլև ողջ աշխարհի համար, քանի որ Շառլ Ազնավուրին բոլորն են սիրում: Ներկայացման մեջ հետագայում հավելումներ կլինեն. առաջին մասում կներկայացնենք Միշել Լեգրանի «Շերբուրգյան հովանոցներ» ֆիլմի երաժշտության վրա հիմնված բեմադրություն»,-ընդգծեց Կոնստանտին Օրբելյանը:

«Լա բոհեմը» ժամանակակից բալետի լեզվով ներկայացնում է լեգենդար շանսոնյեի էությունը, ով կյանքի և սիրո ճանապարհին բազմաթիվ խոչընդոտների է բախվում, սակայն հաղթահարում է դրանք` իրագործելով իր երազանքը: Նա աստղ է դառնում:

Մեկ գործողությամբ բալետային ներկայացման դերերում հանդես կգան Գարեգին Բաբելյանը, Անդրանիկ Աբովյանը, Տաթևիկ Գրիգորյանը, Կարինա Շիկանյանը:

Բալետի պրեմիերային ներկա կլինի Շառլ Ազնավուրը: «Լա Բոհեմ»-ի առաջնախաղն ընդգրկված է «Ավրորա» մրցանակաբաշխության պաշտոնական ծրագրում:

Նշանավոր ֆրանսահայ երգիչ, երգահան, կինոդերասան և հասարակական գործիչ Շառլ Ազնավուրը ծնվել է 1924 թվականի մայիսի 22-ին Փարիզում: Բազմաթիվ հայտնի երգերի հեղինակ և կատարող է:  2009 թվականից Ազնավուրը Շվեյցարիայում Հայաստանի դեսպանն է, ինչպես նաև 

Ժնևի ՄԱԿ-ի գրասենյակում և այլ միջազգային կազմակերպություններում Հայաստանի մշտական ներկայացուցիչը:  


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]