Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

ԿԲ խորհուրդը որոշել է ներդնել կոմպոզիտային թղթադրամներ

ԿԲ խորհուրդը որոշել է ներդնել կոմպոզիտային թղթադրամներ

ԵՐԵՎԱՆ, 26ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կենտրոնական բանկի Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոնում մայիսի 26-ին կայացել է ԿԲ խորհրդի նիստ, որը վարել է ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունից, ԿԲ խորհուրդը որոշել է ներդնել (դրամաշրջանառության մեջ մտցնել) նոր՝ կոմպոզիտային թղթադրամներ և հայտարարել մրցույթ վերջիններիս տպագրության համար։ Նշենք, որ կոմպոզիտային նոր թղթադրամները մի քանի անգամ ավելի երկարակյաց են և ունեն անվտանգության առավել բարձր բազմաստիճան համակարգ։

Խորհուրդը կասեցրել է «ԿԱՐՏՈւՇ-ԱՐՏ» ՍՊԸ-ի գրավատնային գործունեության իրականացման թիվ ԳԳ-Ե 112 լիցենզիայի գործողությունը, հաշվառումից հանել «ԹԵԼ-ՍԵԼ» ՓԲԸ վճարահաշվարկային կազմակերպության «ԹԵԼ-Սել Գյումրի», «Նոր-Նորք» և «ԹԵԼ-ՍԵԼ Հյուսիսային պողոտա» մասնաճյուղերը, ուժը կորցրած ճանաչել «ՍՏՈԻԿ» ՍՊԸ-ին տրամադրված արտարժույթի առուվաճառքի թիվ 583/3 լիցենզիան, վերաձևակերպել «Հոթ Կրեդիտ» ՍՊԸ-ի գրավատնային գործունեության թիվ ԳԳ-Ե 313 լիցենզիան: «ԻԶԻ ՓԵՅ» ՍՊԸ վճարահաշվարկային կազմակերպությանը տրամադրվել է էլեկտրոնային փող թողարկելու թույլտվություն:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]