1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Հայաստանում ավանդների աճն ուղեկցվել է տնային տնտեսություններից ներգրաված դրանց տոկոսադրույքների նվազմամբ

Հայաստանում ավանդների աճն ուղեկցվել է տնային տնտեսություններից ներգրաված 
դրանց տոկոսադրույքների նվազմամբ

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում 2016 թվականին տնային տնտեսությունների` բանկային ավանդների տեսքով պահվող խնայողություններն ավելացել են 14.9%-ով և կազմել 1 155 մլրդ ՀՀ դրամ: Ընդ որում` զգալի ավելացել են դրամային ավանդները` կազմելով ընդհանուր տնային տնտեսությունների ավանդների 32.2%-ը` նախորդ տարվա 28.7%-ի փոխարեն: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ՀՀ կենտրոնական բանկի հրապարակած 2016 թվականի ֆինանսական կայունության հաշվետվությունը, այնուամենայնիվ, արտարժութային ավանդների բարձր տեսակարար կշիռը շարունակում է սահմանափակել դրամային ակտիվներում ֆինանսական միջոցների տեղաբաշխման և, հատկապես, տնային տնտեսություններին դրամով վարկավորելու բանկերի հնարավորությունները: Ավանդների աճն ուղեկցվել է տնային տնտեսություններից ներգրաված դրամային և դոլարային ավանդների տոկոսադրույքների նվազմամբ:

2017 թ. ՌԴ-ից ակնկալվող դրամական փոխանցումների աճը, 2016 թ. համեմատ արագացող տնտեսական աճը, ինչպես նաև ՀՀ-ում ձևավորված ցածր գնաճային միջավայրը դրական ազդեցություն կունենան տնային տնտեսությունների իրական եկամուտների վրա: 2016 թ. ընթացքում արտերկրից ստացվող միջոցների նվազումը, աշխատավարձի ցածր աճի տեմպը, նախորդ տարիների համեմատ բարձր վարկային բեռն իրենց ազդեցությունն են ունեցել ռեզիդենտ տնային տնտեսությունների վարկունակության, ինչպես նաև վարկավորման ծավալների վրա: Դիտարկվող ժամանակահատվածում վարկային հաստատությունների նկատմամբ ռեզիդենտ տնային տնտեսությունների ընդհանուր պարտավորություններն ավելացել են 0.6%-ով և կազմել 925.5 մլրդ դրամ` պայմանավորված վարկային կազմակերպությունների տրամադրած վարկերի 4.5% աճով: Բանկերի նկատմամբ տնային տնտեսությունների պարտավորությունների ծավալը մնացել է գրեթե անփոփոխ, իսկ գրավատների նկատմամբ պարտավորությունները կրճատվել են 1.7%-ով: Վարկավորման և ՀՆԱ ցածր աճի պայմաններում ռեզիդենտ տնային տնտեսություններին տրամադրված վարկերի մասնաբաժինը ՀՆԱ-ում եղել է գրեթե նույն մակարդակում՝ 18.2%: Վարկ/ ավանդ հարաբերակցությունը նվազել է 11.5 տոկոսային կետով և կազմել 80.0%: Արդյունքում վարկային հաստատությունների համար տնային տնտեսությունները շարունակել են հանդես գալ որպես զուտ վարկատու:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]