1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Սփյուռքահայ բարերար Ժան Պողոսյանի համար կարեւոր է աջակցել եւ խրախուսել բացառիկ տաղանդ ունեցող մարդկանց

Սփյուռքահայ բարերար Ժան Պողոսյանի համար կարեւոր է աջակցել եւ խրախուսել 
բացառիկ տաղանդ ունեցող մարդկանց

ԵՐԵՎԱՆ, 26  ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Պետք է բարձրացնենք մեր երկրի անունն ավելի ու ավելի. ՀՀ Նախագահի 2016 թվականի մրցանակների հանձնման արարողության ընթացքում իր ելույթի խոսքում այս մասին ասաց «Ռոբերտ Պողոսյան և որդիներ» հիմնադրամի ներկայացուցիչ, սփյուռքահայ բարերար Ժան Պողոսյանը։

«Ամեն անգամ, երբ գալիս եմ Հայաստան, ինձ տանն եմ զգում: Նախագահի մրցանակի ստեղծումից ի վեր 17 տարի է անցել։ Ինձ համար մեծ պատիվ է, որ մենք այսքան տաղանդավոր մարդկանց միասին ենք հավաքում, խրախուսում նրանց ջանքերում, և նրանք հպարտորեն ներկայացնում են Հայաստանը։ Սա շատ կարևոր ձեռնարկ է»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝  նշեց նա:

Բարերարը շեշտեց, որ իր և «Ռոբերտ Պողոսյան և որդիներ» հիմնադրամի համար շատ կարևոր է աջակցել նման բացառիկ տաղանդ ունեցող մարդկանց:

«Շարունակելու ենք ողջունել եւ խրախուսել մեր տաղանդավոր անհատներին»,-ասաց Ժան Պողոսյանը:

Նա նաեւ տեղեկացրեց, որ հիմնադրամն այս տարի աջակցություն է ցուցաբերել սիրիահայ փախստականներին, այցելություններ են կազմակերպվել Բեյրութի դպրոց, այժմ էլ աշխատանքներ են իրականացնում Սիրիայում և Լիբանանում:

Հայաստանի Հանրապետության Նախագահի մրցանակի հիմնումից ի վեր (2001-2017թթ.) 348 անհատ և կազմակերպություն, այդ թվում՝ 24 միջազգային, արժանացել են մրցանակի:

Նախագահի 2016 թվականի մրցանակին արժանացան տարբեր բնագավառներում (Հայոց ցեղասպանության ճանաչում, տեխնիկական գիտություններ եւ ինֆորմացիոն տեխնոլոգիաներ, գրականություն, արվեստ, դասական երաժշտություն) զգալի ներդրում ունեցած անձինք, այդ թվում՝ «Ակոս» թերթի հայերեն էջերի խմբագիր Բագրատ Էստուկյանը Հայոց ցեղասպանության խնդիրը «Ակոս» թերթում մշտապես արծարծելու, Հանս-Լուկաս Կիզերին Հայոց ցեղասպանության պատմության ուսումնասիրության բնագավառում ունեցած ծանրակշիռ վաստակի,
Գևորգ Բաղդասարյանը և Մարինե Միկիլյանը տեխնիկական գիտությունների և ինֆորմացիոն տեխնոլոգիաների բնագավառում ներդրած ավանդի,

Ղուկաս Սիրունյանը «Բաց արեք ես եմ» բանաստեղծությունների ժողովածուի, Երեւանի գեղարվեստի պետական ակադեմիայի շրջանավարտներ Ռիմա Նանյանը «Անորոշ մարմնավորումներ» գրաֆիկական շարքի, Լևոն Պողոսյանը «Հին Աստվածներ» քանդակների շարքի, Սարգիս Բաժբեուկ-Մելիքյանը և Մարիաննա Մարտիրոսյանը «Երգեցողություն» անվանակարգում բարձր կատարողական արվեստի համար եւ այլք:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]