Nars-ը հավաքածու կթողարկի դերասանուհի Շառլոտա Գենսբուրի մասնակցությամբ
17:37, 26 Մայիս 2017
ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Nars կոսմետիկական մակնիշը 2017 թվականի ամռանը կներկայացնի մակիաժի միջոցների նոր հավաքածու, որը մշակվել Է դերասանուհի Շառլոտա Գենսբուրի հետ համատեղ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, մայիսի 26-ին հայտնել Է բրենդի մամուլի ծառայությունը:
Charlotte Gainsbourg for Nars շարքում տեղ են գտել Nars-ի ֆիրմային տինտեր՝ շրթունքների եւ դեմքի համար, ստվերաներկեր՝ կոպերի համար, Hydrating Glow Tint հայլայթեր, մատիտներ՝ շրթունքների եւ կոպերի համար եւ վրձինների հավաքակազմ: Մակիաժի միջոցների երանգներն ընտրել Է Շառլոտա Գենսբուրն ինքը: Նոր շարքը վաճառքում կհայտնվի հուլիսին:
Շառլոտա Գենսբուրը ֆրանս-բրիտանացի դերասանուհի Է եւ սեփական երգերի կատարող. նա երգիչ եւ դերասան Սերժ Գենսբուրի եւ 70-ական թվականների մոդայիկ կուռքի, դերասանուհի Ջեյն Բիրկինի դուստրն Է:
Շառլոտա Գենսբուրը «Սեզար» մրցանակի («Սուրբծննյան կարկանդակ» ֆիլմի համար, 2000 թ.) եւ Կաննի կինոփառատոնի մրցանակի դափնեկիր Է լավագույն կնոջ դերի համար (Հակաքրիստոս» ֆիլմի համար, 2009 թ.):
Nars ամերիկյան մակնիշը կոսմետիկա Է թողարկում 1994 թվականից. ֆիրման հիմնադրել Է ֆրանսիացի վիզաժիստ Ֆրանսուա Նարսը: 2015 թվականին բրենդի դեմքը դարձել Է բրիտանացի դերասանուհի Թիլդա Սուինթոնը: Nars կոսմետիկայի օգնությամբ սպասարկվող ցուցադրությունների թվում են՝ Alexander Wang-ը, Erdem-ը, Christopher Kane-ն, 3.1 Phillip Lim-ը եւ Rodarte-ն:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում