1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Հայաստանի միջբանկային շուկայում իրականացվել է 9 միլիոն դոլարի առք և վաճառք

Հայաստանի միջբանկային շուկայում իրականացվել է 9 միլիոն դոլարի առք և վաճառք

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ​Արտարժույթի ներբանկային շուկայում մայիսի 22-26-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից գնվել է 69 մլն 817 հազար 831 դոլար 481.47 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 78 մլն 74 հազար 758 ԱՄՆ դոլար 482.84 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Կենտրոնական բանկի հասարակայնության հետ կապերի ծառայությունից, միջբանկային շուկայում առևտրային բանկերի միջև իրականացվել է 9 մլն ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք 482.17 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:

«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում գնվել և վաճառվել է 200 հազար ԱՄՆ դոլար 482.00 դրամ փոխարժեքով:

Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 7 մլն 550 հազար 313 եվրո 537.52 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 14 մլն 381 հազար 905 եվրո 542.36 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով:

Միջբանկային շուկայում առևտրային բանկերի միջև և «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում գործարք չի իրականացվել:

Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 877 մլն 116 հազար 606 ՌԴ ռուբլի 8,47 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 418 մլն 763 հազար  86 ՌԴ ռուբլի 8,59 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով:

Միջբանկային շուկայում առևտրային բանկերի միջև գործարք չի իրականացվել:

Մայիսի 15-21-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 49.2 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 28.9 մլն ԱՄՆ դոլար:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]