Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Աշոտ Մանուկյանի գլխավորությամբ ՀԱԷԿ-ում տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն

Աշոտ Մանուկյանի գլխավորությամբ ՀԱԷԿ-ում տեղի է ունեցել աշխատանքային 
խորհրդակցություն

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանի գլխավորությամբ մայիսի 26-ին ՀԱԷԿ-ում տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն՝ ատոմակայանի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման միջոցառումների վերաբերյալ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, խորհրդակցությանը մասնակցել է ՀԱԷԿ-ի ղեկավար և ինժեներական անձնակազմը։ Քննարկվել է ատոմակայանի պլանային նախազգուշական աշխատանքների ընթացքում երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման միջոցառումների ընթացքը։

Արձանագրվել է, որ նախատեսված աշխատանքներն ընթանում են ըստ սահմանված ժամանակացույցի։

Խորհրդակցության արդյունքներով տրվել են կոնկրետ հանձնարարականներ՝ ինչպես աշխատանքների պատշաճ իրականացման, այնպես էլ ժամկետների պահպանման վերաբերյալ։ Առաջրակվել է կազմակերպել համատեղ քննարկում՝ ՀՀ կառավարությանն առընթեր միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեի հետ։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]