Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Նշվեց Սոգյութլուի հերոսամարտի 99-րդ տարեդարձը

Նշվեց Սոգյութլուի հերոսամարտի 99-րդ տարեդարձը

ԳՅՈՒՄՐԻ, 26 ՄԱՅԻՍԻ,  ԱՐՄԵՆՊՐԵՍ : Շիրակի մարզի Սառնաղբյուր՝ նախկին Սոգյութլու (Սոգթլու) համայնքում մայիսի 26-ին մեծ շուքով   նշվեց Սոգյութլուի հերոսամարտի  99-րդ տարեդարձը: Համայնքի բնակիչներն  ու հյուրերը հավաքվել էին գյուղի 12-րդ դարի եկեղեցու՝ Հոգեվանքի մոտ տեղադրված Սոգյութլուի հերոսամարտի հուշակոթողի մոտ:  Վերջին տարիներին արդեն ավնադույթ է դարձել այդ օրը տնոկատարության վերածել՝ հիշելով այն ինքնապաշտպանական մարտերը, որոնց մասին երկար ժամանակ լռել են:

Սոգյութլուն 1918 թվականի մայիսի 18-22 հերոսաբար պայքարել է թուրքական ջոկատի դեմ: Շատերի համար  Սոգյութլուի ճակատամարտը  դեռ բացահայտված չէ: Եթե Սարդարապատի, Բաշ Ապարանի  և Ղարաքիլիսայի հերոսամարտերի մասին ամեն ինչ ներկայացված է, ապա այդ մարտերի  կողքին եղել են նաև Սոգյութլուի ինքնապաշտպանական մարտերը, որոնց մասին մինչև վերջերս հայտնի չէին: 2003 թվականից ի վեր   արդեն ավանդույթ է դարձել ոչ միայն սառնաղբյուրցիների, այլ նաև Շիրակի մարզի ողջ ազգաբնակչության համար մեծ տոնախմբության վերածել այդ օրը:
Տոնակատարութանը մասնակցում էին մարզային իշխանությունների ներկայացուցիչները՝ Շիրակի մարզպետ Հովսեփ Սիմոնյանի գլխավորությամբ, ԱԺ ներկա ու նախկին պատգամավորներ,  մարզի այլ համայնքների ղեկավարներ, պատմաբաններ, ուխտավորներ:  Սառնաղբյուրցիները կարողացել են  կանգնել ու պաշտպանել իրենց արժանապատվությունը, կրոնն ու  եկեղեցին: Սակայն, ցավոք երկար տարիներ այս հերոսամարտի մասին չի բարձրաձայնվել, այն դեպքում, երբ ինքնապաշտպանական այդ  գործողությունները, իրականացվել են ոչ թե   զինվորների,  այլ միայն աշխարհազորի՝ Սոգյութլույի ու  հարևան գյուղերի բնակիչների կողմից: Ինչպես արդեն հաստատում են Հայաստանի Ազգային արխիվի պատմական շատ աղբյուրներ՝ Սառնաղբյուրի ինքնապաշտպանական գործողությունները նպաստեցին Բաշ Ապարանի և Սարդարապատի հաղթանակներին: 1918 թվականի մայիսի 15-ին Ալեքսանդրապոլ մտնելուց հետ, թուրքական ջոկատները կարող էին Սառնաղբյուրի միջով անցնել Երևան և Էջմիածին, սակայն, գյուղի բնակիչներն արդեն նախապես իմանալով թշնամու նպատակների մասին, մեկ օրում կարողացան համախմբվել և Գունի և Տաշխալայի սահմանի շուրջ 14 կմ պաշտպանական գոտի ստեղծել: Սառնաղբյուրին միանում են նաև Շիրակի մյուս գյուղերի բնակիչները, օգնություն է հասնում նաև Ալեքսանդրապոլից: Շուրջ յոթ օր տևած ճակատամարտի շնորհիվ հաջողվում է   հետ մղել  Ալի փաշայի զորքը:

 

Արմենուհի Մխոյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]