1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

«Զենիթ»-ի գլխավոր մարզչի պաշտոնում Լուչեսկուին, ամենայն հավանականությամբ, կփոխարինի Մանչինին

«Զենիթ»-ի գլխավոր մարզչի պաշտոնում Լուչեսկուին, ամենայն հավանականությամբ, 
կփոխարինի Մանչինին

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սանկտ Պետերբուրգի «Զենիթ»-ն, ամենայն հավանականությամբ, կբաժանվի ռումինացի գլխավոր մարզիչ Միրչե Լուչեսկուից: 71-ամյա մասնագետը գլխավորել է «Զենիթ»-ը 2016-2017 թվականների մրցաշրջանից առաջ և չի կարողացել հաղթել Ռուսաստանի գավաթը, իսկ Պրեմիեր լիգայի առաջնությունն ավարտել է երրորդ տեղում՝ առանց Չեմպիոնների լիգայի ուղեգիր նվաճելու:

Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «Սպորտ-Էքսպրես»-ը, պետերբուրգյան ակումբի գլխավոր մարզչի պաշտոնը զբաղեցնելու հիմնական թեկնածուն համարվում է իտալացի մասնագետ Ռոբերտո Մանչինին: 52-ամյա իտալացին հաղթել է ազգային առաջնությունները Միլանի «Ինտեր»-ի և «Մանչեսթեր սիթի»-ի հետ, նվաճել ազգային գավաթները՝ «Ֆիորենտինա»-ի, «Լացիո»-ի և «Գալաթասարայ»-ի հետ:  


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]