«Մեծ յոթնյակի» երկրները կոչ են անում ՌԴ-ին և Իրանին մասնակցել Սիրիայի հակամարտության խաղաղ կարգավորմանը
ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Մեծ յոթնյակի» (G7) երկրները գտնում են, որ Ռուսաստանը և Իրանը պետք է օգտագործեն իրենց ազդեցությունը Սիրիայում ստեղծված իրավիճակի կարգավորման համար: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «Ռիա-նովոստի»-ն, այդ մասին հայտարարել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը:
«Մենք հանգել ենք նրան, որ ահաբեկչությանը հնարավոր չէ հաղթել առանց քաղաքական կարգավորման և իշխանությունից նախագահ Ասադի հեռանալու: Մենք ողջունում ենք դեէսկալացիայի ծրագրով առաջընթացը, բայց հստակ հասկացնել ենք տվել, որ Ասադի կողմնակիցներ Ռուսաստանը և Իրանը պետք է օգտագործեն իրենց ազդեցությունը, որպեսզի ապահովվի հրադադարը Սիրիայում և նպաստեն իրական ներքաղաքական առաջընթացին»,- ասել է Մեյը՝ Սիցիլիայում G7–ի գագաթնաժողովի արդյունքները ներկայացնելիս:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում