1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Անի Խաչատրյան. Մեկ անգամ Հայաստանում

 Անի Խաչատրյան. Մեկ անգամ Հայաստանում

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ

Մի անգամ Հայաստանու՞մ, չէ, ավելի ճիշտ, մի անգամ ու առաջին անգամ Հայաստանում:

  2017 թվականի ապրիլն էր, երբ պատրաստվում էի կատարել հերթական կամավորական աշխատանքը: Չգիտեի, որ այն այդքան տարբերվելու էր ուրիշ անգամներից. այս անգամ մասնակից էի դառնալու Համահայկական նվագախմբի՝ ցեղասպանությանը նվիրված Սիմֆոնիկ երաժշտության համերգին: Համերգի գաղափարը աննկարագրելի ոգևորեց ինձ. 90 հայ երաժիշտներ 21 երկրներից, 90  հայ պատմություն Հայաստանից այն կողմ, հինգ  կարևոր ու ամենատպավորիչ օրեր իմ կյանքում. աննկարագրելի էր այն, ինչ զգացի ու ապրեցի այդ օրերին: Ամեն պատմություն ուրիշ էր, տպավորիչ էր:

  Փորձերի ընթացքում Սաթոն միշտ առանձնանում էր, միշտ լուռ էր, բայց մենք խոսեցինք, և, միգուցե, այն ամենաարժեքավոր զրույցներից էր իմ կյանքում: Չնայած բավականին մեծ տարիքին՝ Սաթոն առաջին անգամ էր Հայաստանում: Նա ծնվել է Լիբանանում, ապա տեղափոխվել ԱՄՆ ու երբեք չէր եղել Հայաստանում, և միգուցե դա էր պատճառը, որ չէր խոսում հայերեն:

  Երբ գնացինք Էջմիածին, նա հարցրեց իմ մասին, որտե՞ղ եմ ծնվել, որտե՞ղ եմ ապրում… Ես պատասխանեցի, որ իսկական հայ եմ, ծնվել և ապրում եմ Հայաստանում: Նա ոչինչ չասաց, բայց զգացի, որ իր մեջ մի բան փոխվեց. մի քանի րոպե անց նա կրկին մոտեցավ ու սկսեց բացատրել, որ ինքն էլ է իսկական հայ ու որ բախտի բերմամբ ու պայմանների պարտադրմամբ է ապրում այլ երկրում: Նա այնքան սրտացավ էր արդարանում…

   Տաճարի ներսում նա երկար ժամանակ լուռ արտասվում էր, դա իմ տեսած ամենախորը տեսարանն  էր. Սաթոն ամբողջ հոգով էր զգում Հայրենիքը: Երբ ամբողջ խմբով պետք է գնայինք Էջմիածնից, Սաթոն որոշեց մնալ ու այցելել մնացած եկեղեցիները, ասաց, որ մնալու տարօրինակ զգացում ունի:

   Այն, ինչ զգացի ու սկսեցի գնահատել այդ հինգ օրերի ընթացքում, անբացատրելի է:                                                                                                                     

Սաթոն ու մյուսները եկան, բացահայտեցին ու զգացին Հայաստանը՝ խոստումով, որ  անպայման վերադառնալու են:

Սույն պատմությունը հրապարակվել է «Մեկ անգամ Հայաստանում» մրցույթի շրջանակներում:

Մրցույթին կարող եք մասնակցել և Դուք, մանրամասներին ծանոթանալու համար խնդրում ենք անցնել հետևյալ հղումով:

«Մեկ անգամ Հայաստանում» մրցույթի շրջանակում ներկայացված պատմություններում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին և կարող են չհամընկնել «Արմենպրես»-ի տեսակետներին:

                                                                                                                          


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]