Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Ֆլորա Միրզախանյան. Մեկ անգամ Հայաստանում

Ֆլորա Միրզախանյան. Մեկ անգամ Հայաստանում

 ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ

Պատահեց այնպես, որ գրեթե բոլոր առավոտներս բացվեցին այստեղ: Մեկ անգամ Հայաստանում սովորեցի սիրել, վստահել, հավատալ. հազար ու մի բան, որ պետք են գալիս մարդուն իր ողջ կյանքի ընթացքում կամ մոռացվում առհավետ:

Արևմտյան Հայաստանից վերադառնալիս գիտեի, որ մի նոր Հայաստան եմ բացահայտելու, այս անգամ՝ Գոշ գյուղում: Սառնորակ ջուրը, համեստ տնակն ու հյուրընկալ միջավայրը հարազատ էին հոգուս, իսկ երեկոյան տեսարանները հեքիաթային էին, կախարդական: Գոշավանքն է, վերում՝ աստղալից երկինքը, գմբեթը մխրճված է աստղերի մեջ, ես գրեթե դիպել եմ երկնքին, բարեկամս շարական է երգում Գոշավանքի մութ ու հազարավոր աղոթքներ լսած պատերի ներսում, ձայնն արձագանքվում է դարերի միջով, հաղթում է դարերին… Աշխարհը կատարյալ է, ու հենց այստեղ է սկսվում հավերժություն տանող ուղին:

Գոշ գյուղից երկու կիլոմետր այն կողմ Գոշի լիճն է՝ Գոլը, հարազատ Գոլը: Բացահայտված է Երկրի վրա Դրախտ տանող ուղին: Այստեղ միտքդ ներդաշնակ է, հոգիդ՝ խաղաղված: Սիրելու ու սիրվելու կատարյալ վայր է:

Ինձ հետ պատահածը սկիզբն էր նոր կյանքի՝ գոշեցու կյանքի օրինակով՝ հոգսաշատ ու գործերով լի, բայց միշտ ուղեկցված սիրով ու համբերատարությամբ: Վերջնականապես որոշեցի՝ գոշեցի եմ:

Վերադառնում էինք: Ճանապարհը երկար թվաց:

Երկար է տունդարձի ճամփան, երբ հեռանում ես… տնից:

Սույն պատմությունը հրապարակվել է «Մեկ անգամ Հայաստանում» մրցույթի շրջանակներում:

Մրցույթին կարող եք մասնակցել և Դուք, մանրամասներին ծանոթանալու համար խնդրում ենք անցնել հետևյալ հղումով:

«Մեկ անգամ Հայաստանում» մրցույթի շրջանակում ներկայացված պատմություններում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին և կարող են չհամընկնել «Արմենպրես»-ի տեսակետներին:

                                                                                                                  

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]