1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Հավակնորդների մրցաշարի 5-րդ տուր, ՈՒՂԻՂ

Հավակնորդների մրցաշարի 5-րդ տուր, ՈՒՂԻՂ

ԵՐԵՎԱՆ, 15 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շախմատի հավակնորդների մրցաշարում մեկնարկեց 5-րդ տուրը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս տուրում Լևոն Արոնյանը սպիտակներով մրցում է Ալեքսանդր Գրիշչուկի հետ:  Մյուս զույգերը կազմել են՝ Կարուանա-Կարյակին, Սո-Կրամնիկ, Լիժեն-Մամեդյարով:

4 տուրերից հետո 3 միավորով առաջատարը Ֆաբիանու Կարուանան է: 2,5 միավոր ունեն Վլադիմիր Կրամնիկը և Շախրիյար Մամեդյարովը: Լևոն Արոնյանը, Դին Լիժենը, Ալեքսանդր Գրիշչուկը 2-ական միավորով կիսում են 4-6-րդ տեղերը: 1-ական միավոր ունեն Ուեսլի Սոն և Սերգեյ Կարյակինը:

14 տուրի ընթացքում շախմատիստները միմյանց հետ կխաղան երկուական անգամ` սպիտակ և սև խաղաքարերով: Գրոսմայստերները կունենան 4 հանգստյան օր: Հաղթողն իրավունք կստանա մրցամարտ անցկացնել աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենի հետ, որը կկայանա նոյեմբերի 9-28-ին Լոնդոնում:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]