1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Հավակնորդների մրցաշարի 11-րդ տուր. ՈՒՂԻՂ

Հավակնորդների մրցաշարի 11-րդ տուր. ՈՒՂԻՂ

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բեռլինում ընթացող հավակնորդների մրցաշարում մեկնարկեցին 11-րդ տուրի պարտիաները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` 11-րդ տուրում Արոնյանը սպիտակներով խաղում է Կարյակինի հետ: Մյուս զույգերը կազմել են` Լիժեն (Չինաստան)- Գրիշչուկ (Ռուսաստան), Սո (ԱՄՆ)-Մամեդյարով (Ադրբեջան), Կարուանա (ԱՄՆ)-Կրամնիկ (Ռուսաստան):

10-րդ տուրից հետո մրցաշարային աղյուսակը շարունակում է գլխավորել Ֆաբիանու Կարուանա, ով ունի 6,5 միավոր: Շահրիյար Մամեդյարովն ունի 6, Ալեքսանդր Գրիշչուկը` 5,5, Կարյակինը, Լիժենը` 5, Կրամնիկը` 4,5, Սոն` 4, իսկ Լևոն Արոնյանը՝ 3,5 միավոր:

14 տուրի ընթացքում շախմատիստները միմյանց հետ կխաղան երկուական անգամ` սպիտակ և սև խաղաքարերով: Գրոսմայստերները կունենան 4 հանգստյան օր: Հաղթողն իրավունք կստանա մրցամարտ անցկացնել աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենի հետ, որը կկայանա նոյեմբերի 9-28-ին Լոնդոնում:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]