Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Եվրոպան պետք է դադարեցնի զենքի արտահանումը Թուրքիա. Բունդեսթագի թուրք պատգամավոր

 Եվրոպան պետք է դադարեցնի զենքի արտահանումը Թուրքիա. Բունդեսթագի թուրք 
պատգամավոր

ԵՐԵՎԱՆ, 28 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանիայի Ձախերի կուսակցության ծագումով թուրք փոխնախագահ, Բունդեսթագի պատգամավոր Սևիմ Դաղդելենը կարծում է, որ պետք է անմիջապես դադարեցնել եվրոպական զենքերի արտահանումը Թուրքիա:

Այս մասին պատգամավորը խոսեց «Արմենպրես»-ի հետ զրույցում՝ անդրադառնալով Սիրիայի Աֆրին շրջանում թուրքական զինուժի կողմից իրականացվող վերջին գործողություններին:

«Մինչ Թուրքիան, հակառակ միջազգային իրավունքի, իսլամիստական ահաբեկչական խմբավորումների հետ շարունակում է հարձակումները Սիրիայի Աֆրին շրջանում, շարունակվում են Եվրամիությանն անդամակցության բանակցությունները: Աֆրինում թուրքական ներխուժման հետևանքով 170 հազար մարդ է տարհանվել: Եվրոպական համաձայնագրերը բացառում են անդամակցության շուրջ բանակցությունները բռնապետությունների կամ ավտորիտար պետությունների հետ, որոնք ներխուժում են այլ երկրներ, սպանում և թալանում են իսլամիստական ահաբեկչական խմբավորումների հետ ձեռք ձեռքի տված»,- նշեց Դաղդելենը:

Նա ընդգծեց, որ անգամ Գերմանիայի կառավարությունը Թուրքիան անվանել է իսլամական ահաբեկչության հարթակ: «Այս ամենը ցույց է տալիս, որ Էրդողանը չի կարող փախստականների վերաբերյալ քաղաքականության հարցում լինել գործընկեր: Ավելին, այն ընդգծում է ոչ միայն անդամակցության բանակցությունների և ֆինանսական աջակցության սառեցման, այլև անմիջապես եվրոպական զենքերի արտահանումը Թուրքիա դադարեցնելու անհրաժեշտությունը»,- ասաց Բունդեսթագի պատգամավորը:

Սյուզի Մուրադյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]